Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանգարանների գիշեր 2014-ի» շրջանակում կանցկացվի «Գեղադիտակ» թվային ծրագիրը

Մայիս 15,2014 16:20

Ս. թ. մայիսի 17-ին, ժամը՝ 10:00-24:00-ն և մայիսի 18-ին, ժամը՝ 10:00-18:00-ն, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման տասնամյակի առիթով, հայաստանյան թանգարանների մուտքը այցելուների համար կլինի անվճար։

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում ստեղծվել է «Գեղադիտակ» թվային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս տեսնել Եվրոպայի տարբեր թանգարաններում այցելուների՝ բջջային հեռախոսներով արված ինքնալուսանկարները /«սելֆի»/:
Ս. թ. մայիսի 17-ին Հայաստանի մի շարք թանգարաններում այցելուները հնարավորություն կունենան մասնակցել «Գեղագիտակ» ծրագրին և տարածել «թանգարանային իրենց սելֆին»՝ ամբողջ Եվրոպայով։

Այս ծրագրին մասնակցելու համար պետք է կատարել հետևյալ գործողությունները. բջջային հեռախոսով անվճար ներբեռնել MobilActif (App Store Android Market) հավելվածը, մայիսի 17-ին, ժամը 18:00-ից ակտիվացնլել NDM14 գաղտնաբառը, ապա, լուսանկարվել թանգարանում` ավելացնելով թանգարանի անվանումն ու վայրը և լուսանկարն ուղարկել՝ MobilActif հավելվածի միջոցով։

Հեռախոսային հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով`

https://itunes.apple.com/fr/app/mobilactif/id721606706?mt=8
https://android.m.brothersoft.com/mobilactif-639913.html

«Թանգարանային սելֆիի» մասին պատմող հոլովակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031