Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյանը հարկ չհամարեց պատասխանել Պարույր Հայրիկյանին

Մայիս 17,2014 17:31

«Քանի որ Պարույր Հայրիկյանը Հայաստանի և աշխարհի ամենախելոք մարդն է, ես իր մեկնաբանությունները կամ ասելիքները երբեք չեմ մեկնաբանի»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն մեղադրանքները, որոնք հնչեցրեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ոչ իշխանական ուժերի քառյակի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, թե դա «դավաճանների քառյակ է», այսպես պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:Hayrikyan

Հիշեցնենք, որ այսօր, օրինակ բերելով այն, որ քառյակը «կողմ» է քվեարկել Գալուստ Սահակյանին,Պարույր Հայրիկյանը նշել էր . «Դա քառյակ չէ, դա դավաճանների քառյակ է: Ռազմավարական այդ ո՞ր հարցում է քառյակը հակադրվել իշխանություններին: Այն քառյակը, որ Գալուստի օգտին քվեարկե՞ց: Ինձ համար նման քառյակ գոյություն չունի: Մեկ-մեկ էլ խոսում են իշխանափոխության մասին: Եկեք մեզ չխաբենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031