Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Լիսկա՛, ախորժակիդ քացախ». Նախկին քաղաքապետը՝ Սուրիկ Խաչատրյանին

Մայիս 17,2014 20:41

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ  Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դատական նիստը անորոշ ժամկետով հետաձգվել է:

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող այս գործում որպես երրորդ կողմ ներգրավելու պահանջով հայցադիմում են ներկայացրել Արեւիկ Միրզոյանը, ըստ Գորիսի նախկին քաղաքապետի, Սուրիկ Խաչատրյանի սիրուհին, ում վրա կրակել է նախկին մարզպետն ու սպանել չծնված երեխային եւ Անուշավան Առուշանյանը՝ ըստ նախկին քաղաքապետի Սուրիկ Խաչատրյանի մեկ այլ զոհը:

«Նախորդ նիստերում դատարանը մերժել է հայցվոր Սուրիկ Խաչատրյանի լիազոր ներկայացուցիչ  Մարտին Զիլֆուղարյանի միջնորդությունները Արեւիկ Միրոզայանին եւ Անուշավան Առուշանյանին ընթացող դատավարությանն իբրեւ երրորդ կողմ ներգրավելու մասին: Դատարանի վերջին նիստում էլ պարզվել է, որ վերջիններս հայցադիմում են ներկայացրել դատարան ընթացող դատավարությանը իբրեւ երրորդ կողմ ներգարվվելու պահանջով: Դատական հաջորդ նիստը անորոշ ժամկետով հետաձգվել է՝ նշված հայցադիմումները դատարանի վարույթ ընդունելու հարցը եռօրյա ժամկետում քննարկելու եւ որոշում ընդունելու պատճառաբանությամբ»,- ասաց պարոն Հարությունյանը:

Նրա խոսքով, « Լիսկան, օգտվելով իր արտասովոր քրեական ընթացքի մասին հրապարակածս ու պատկան իրավապահ մարմիններին ներկայացրածս  ավելի քան 60 փաստերի նկատմամբ դրսեւորվող հանցավոր անգործության իրողությունից, մինչեւ օրս ոչ միայն խուսափել է կալանավորվելուց եւ քրեական պատասխանատվության ենթարկվելուց, այլեւ շարունակում է սեփական շահերին անմնացորդ ծառայեցնել իր երբեմնի զոհեր Արեւիկ Միրզոյանին եւ Անուշավան Առուշանյանին եւ ուրիշներին: Դատարանը չպետք է ընդունի այդ հայցադիմումները վարույթ  ոչ միայն այն պատճառով, որ դրանք անհիմն են, այլեւ այն հիմնավորմամբ այդ անձինք դատարանի որոշմամբ գալու եւ մասնակցելու են դատաքննությանը: Լիսկան, իր երբեմնի զոհերի օգնությամբ ձգտում է եռապատկել դատարան ներկայացված իմ դեմ պահանջը եւ դատարանի միջոցով իր քրեական արտասովոր ընթացքը մերկացնողին ենթարկել բարոյական, իրավական, նյութական առավել ծանր պատասխանատվության: Ինչի վերաբերյալ հայտարարում եմ՝ Լիսկա, ախորժակիդ քացախ: Մի՛ կասկածիր, որ շուտով կանգնելու ես հայոց ահեղ ու արդար դատաստանի առջեւ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031