Լրահոս
Օրվա լրահոսը

«Նվազել է ապօրինի անտառահատումների քանակը, բայց դեռ չի վերացել»

Մայիս 29,2014 12:28

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապահ Ռուբեն Պետրոսյանի փոխանցմամբ` Հայաստանում նվազում է անտառների ապօրինի հատումների քանակը։ «Էականորեն է նվազել, բայց դեռ կան անտառահատումներ»,—հայտնեց Ռ. Պետրոսյանը։ Ըստ նրա փոխանցած տվյալների ՝ Հայաստանում անցյալ տարի ապօրինաբար հատվել է 928 ծառ, 2012 թվականին ՝ 1320 ծառ, իսկ 2011 թվականին՝ գրեթե կրկնակի՝ 2480 ծառ։ «Բայց եթե համեմատենք 2003 թվականի տվյալների հետ, ապա այդ ժամանակ ապօրինաբար հատվել էր 32 հազար ծառ»,-ասաց գլխավոր անտառապահը։

Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ապօրինի անտառահատումների նվազումը, Ռուբեն Պետրոսյանը պատասխանեց, որ խստացել է հսկողությունը. «Կառավարությունը, այդ թվում նաեւ գյուղատնտեսության նախարարությունը, ընդունել է մի շարք որոշումներ, որոնք նպաստելու են անտառահատումների նվազմանը։ Օրինակ՝ թափուկը, այսինքն ընկած, մահացած ճյուղը, մինչեւ 8  խորանարդ մետր չափով բնակչությանն անվճար տրամադրելու որոշումը։ Նախարարի մյուս որոշումը այն էր, որ փայտի մթերումը եւ իրացումը կանոնակարգվում է»։

Ռուբեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ կառավարության անցյալ տարվա ընդունած մեկ այլ որոշման համաձայն էլ՝ օտարված անտառների փոխարեն այդ տարածքում գործունեություն կատարողը պարտավոր է երկու անգամ ավելի ծառ տնկել՝ մինչեւ տարածքը նորից անտառ դառնա։

Ռ. Պետրոսյանը մեջբերեց միջազգային globalforestwatch.com կայքի տվյալները, համաձայն որոնց, 2010 թվականից Հայաստանում անտառածածկ տարածքնեը պակասել են 2088 հեկտարով, իսկ ավելացել՝ մոտ 1255 հեկտարով։ «Այսինքն այդ տվյալների համաձայն անտառապատ տարածքները պակասել են մոտ 800 հեկտարով։ Եթե համեմատենք Վրաստանի հետ, ապա անտառները այնտեղ պակասել են մոտ 9000 հեկտարով եւ ավելացել մոտ 4700-ով»։

Էլյա Հովհաննիսյան

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031