Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետը բացառում է երեխայի կայծակնային մահվան վարկածը

Մայիս 29,2014 18:30

Փորձագետ Գագիկ Հարությունյանն Aravot.am-ին ասաց, որ մինչ դատարան գալը համբուրել է իր վեց ամսեկան թոռանը, եկել, որ ամեն բան ասի, ներկայացնի իրենց եզրակացությունը:

Երկու տարեկան Լիա Միսակյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել երկու մանկաբույժների` Լիլիթ Վարդանյանի եւ Զարինե Այվազյանի նկատմամբ:

Դատական նիստերը շարունակվում են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ:

Բացի բժիշկների մերձավոր շրջանակներից ու սակավաթիվ լրագրողներից, դահլիճը համարյա դատարկ է:Մանկաբույժների պահվածքից չես ասի, թե նրանք կատարվածի համար ամաչում են, նրանցից հաճախ կարող ես տեսնել Լիլիթ Վարդանյանին ժպտալիս:

Այսօր դատարան հրավիրված փորձագետ Գագիկ Հարությունյանն ասաց, որ երեխայի կյանքը հնարավոր էր փրկել, եթե ժամանակին կատարվեին ախտորոշումները, անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները:

Ըստ նրա, հիվանդության պատմագրի վիճակը, երբ ուսումնասիրել են, եղել է անբավարար, «աղքատ»: Հիվանդի բուժհաստատություն ընդունվելուց հետո գրանցումներ չեն կատարվել, հիվանդի վիճակի մասին գրառումներ չեն կատարվել: Փորձագետը բացառեց խոզի գրիպով վարակված լինելը, հիվանդության կայծակնային բնույթը.«Ուզում եմ ձեզ հիասթափեցնել: Չկա, չի եղել նման խնդիր: Բուժանձնակազմի հսկողության տակ կայծակնային մա՞հ: Խոսք լինել չի կարող: Մենք գործ ունենք թարախային թոքաբորբի հետ»:

Մեղադրանքը պաշտպանող Դավիթ Կարապետյանի հարցին էլ, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկեին մանկաբույժները, փորձագետը պատասխանեց. «Արյունը տեղեկատվական բնույթ ունի: Երեխայի դիմադրողականությունը եղել է ցածր: Առկա վիճակը խոսել է թոքերի վնասման մասին: Պետք է արվեր ռենտգեն, արյան անալիզից առաջ»:

Ըստ Գ. Հարությունյանի, արյան փոխներարկում պետք է արվեր, եւ երեխան էլ վերակենդանացման բաժին տարվեր:

Դատախազը նաեւ հայտնեց, թե պաշտպանական կողմը հակափաստարկների մեջ նշում է այն, որ հիվանդության վաղեմությունը որոշել հնարավոր չէ, ասել է, թե` «Մեկի ճակատին կրակես, ասել`սիրտը ինչու է կանգնել»: Պաշտպան Երեմ Սարգսյանը կոռեկտ չհամարեց դատախազի հարցը, իսկ դատավորն էլ հարցը հանեց:

Պաշտպան Գիվի Հովհաննիսյանին էլ հետաքրքրում էր, թե փորձագետն իր եզրակացությունը տալիս, ինչ գրականություն է ուսումնասիրել, նա մեջբերեց առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներից, որոնք ձեռք էին բերվել համացանցից:

Փորձագետը ասաց, որ առողջապահության միջազգային կազմակերպությունը եւ նրա «պրոտոկոլները» չեն բուժում հիվանդին, այլ բժիշկն է բուժում:

Պաշտպաններ Գիվի Հովհաննիսյանի եւ Երեմ Սարգսյանի հարցաքննությունը կիսատ մնաց:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 31-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Սիրելի ընթերցողներ, առաջին անգամ մասնակից եմ եղել այս դատավարությանը և զարմացած եմ, թե ինչպես կարևոր հարցերը թողած (երբ ուղղակի փորձագետը խայտառակ եղավ՝ չկարողանալով պատասխանել տրված հարցերին), անկարևոր «սենսիացիոն» բնույթի արտահայտություններ է մեջ բերում:

  2. Աննա says:

    Հարգելիՙ Նարեկ ,շնորհավորում եմ Ձեզ: Դուք ականատես եք եղել ողջ դատավարության ամենախայտարակ համարին, երբ կրթությամբ բժիշկ փորձագետը մեխանիկին բնորոշ հայտարարություններ էր անում, եթե որևէ ուղեցույց ախտորոշման և բույման մեջ հիմք չնդունվի, ապա բժշկությունը կդառնա կամայակնությունների շարան: ու հենց նույն կամայականությամբ էլ դատում են 2 բժշկուհիների, որոնք հազիվ թե կարողանային զսպել իրենց զյրույթն ու ժպիտը նման հայտարարություններից (ինչն էլ դարձել է քննարկման առարկա):

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/05/29/465452/

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031