Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի վարչապետը քննարկել է Թալիշի զարգացման հեռանկարները

Մայիս 30,2014 11:44

Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ՝ բնակիչների հետ հանդիպելու և տեղի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման որոշ հարցեր քննարկելու նպատակով:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է վերջին ամիսներին համայնքում գյուղատնտեսությունը խթանելու ուղղությամբ կատարված աշխատանքները: Նրա խոսքով, մասնավորապես, զգալի միջոցներ են ներդրվել բարձր հզորության պոմպակայան կառուցելու համար, որը թույլ է տալիս ավելի քան 1000 հեկտար հողատարածք ոռոգել: Արդյունքում գարնանը հարյուրավոր հեկտար դաշտեր են մշակվել կառավարության աջակցությամբ, որոնցից ստացվելիք շահույթը բաշխվելու է Թալիշի բնակիչների միջև:
Անդրադառնալով գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և ապագա եկամուտների բաշխման ձևաչափին՝ վարչապետը կոչ է արել բնակիչներին քննարկումներ ունենալ դրանց վերաբերյալ, քանի որ Թալիշի հետագա զարգացումը կախված է լինելու այդ որոշումից: Ա. Հարությունյանը, ներկայացնելով մի քանի հավանական տարբերակներ, կողմ է արտահայտվել կոոպերացիայի ստեղծմանը, որը, ըստ նրա, տվյալ պայմաններում լավագույն ձևաչափն է գյուղի զարգացման համար: Կառավարության ղեկավարն ընդգծել է Թալիշի ռազմավարական նշանակությունը և այդ համատեքստում նշել, որ ոռոգովի հողատարածքները պետք է ծառայեն համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Նրա խոսքով՝ ինքը, որպես թե՛ վարչապետ, թե՛ քաղաքացի, նշանակալի աջակցություն է ցուցաբերելու գյուղի արագընթաց զարգացմանը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031