Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Խաչատրյան. «Հայության խնդիրը չի իջնում վտանգավորության դաշտից»

Հունիս 06,2014 16:19

«Մեր արտաքին քաղաքական ներկայիս զարգացումներն ավելի լավը ցանկանալու տեղիք են տալիս»,- այսօր՝ հունիսի 6-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի փոխտնօրեն Վարդան Խաչատրյանը:

Նա նշեց, որ հանրապետության ներսում չկան տնտեսական տեղաշարժեր, որոնք կարող են դրական միտումներ ունենալ, եւ այդպիսով հայության խնդիրը չի իջնում վտանգավորության դաշտից: Պարոն Խաչատրյանը հայտարարեց, որ այսօր տեղեկություններ է ստացել Սիրիայից, թե Հալեպում երեք դպրոց, երկու եկեղեցի է ոչնչացվել. «Հայկական համայնքի որոշումը՝ Հալեպը լքելն է, առայժմ հոծ զանգվածը շարժվում է դեպի Լաթաքիա եւ համեմատաբար ավելի ուշ կտեղափոխվի Բեյրութ, այսինքն՝ Սիրիայից ընդհանրապես կդատարկվի հայությունը»:

Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ հայերին, ներկայիս սպառնալիքներին դիմադրելու համար, պետք է ունենալ միասնական հայկական մակերեւույթ, որի մեջ կներառվի Սփյուռքը, Հայաստանը եւ բոլոր այն կապերը, որոնք ի զորու են ազդել վիճակի վրա: Նա նշեց, որ արտաքին քաղաքականության մեջ իրենք կարեւորում են Սփյուռքում մի շարք կենտրոնների ձեւավորումը, եւ այդպիսի կենտրոններ պետք է ստեղծվեն Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայի հայկական համայնքներում, Ռուսաստանում եւ Մերձավոր Արեւելքում. «Դա հնարավորություն կտա ամբողջականացնել ե՛ւ Սփյուռքի տվյալ հատվածները, ե՛ւ միեւնույն ժամանակ Հայաստանի հետ փոխթափանցված աշխատանքի պայմաններում ստեղծել համաշխարհային դիմադրողունակ մակերեւույթ: Մենք համարում ենք, որ սա կարեւորագույն խնդիր է, որին պետք է մասնակից լինի յուրաքանչյուր մեկը, որովհետեւ մենք ունենք այն հսկա պոտենցիալը, որն ի վիճակի է ուժի վերածվել, եւ մենք դա երբեք ուժի չենք վերածում»:

Պարոն Խաչատրյանը, անդրադառնալով Նազարբաեւի հայտարարությանը, նշեց, որ զարմացած է, թե ինչպես կարող է միջազգային ֆորումի ընթացքում ընթերցվել մեկ այլ պետության ղեկավարի ուղարկված նամակ, որը որեւէ կերպ տվյալ գործընթացների շրջանակներում չէ. «Եթե ավելի խորանանք, կպարզվի, որ այդ նույն Նազարբաեւը անդրկովկասյան արյունահեղության մեջ ունի իր կատարած դերը, եւ այս տեսակետից շատ ճիշտ է, որ ընդդիմությունը ներկայացնի այդ ամենը՝ ցույց տալու համար, որ շատ հասկանալի է, երբ որ Նազարբաեւը բարձրացնում է այդ հարցը, հետո էլ առաջարկում է Թուրքիային մտնել Եվրասիական տնտեսական գոտի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Սփյուռքահայերի համար ամենամեծ պատուհասը տարբեր գործընթացներում չեզոք մնալն է:Այս դեպքում նրանք հարված են ստանում հակամարտության երկու կողմից:Օրինակ,Սիրիայում նրանք կարող էին ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծեին և պաշտպանվեին՝թեկուզ պետական հովանավորությամբ:Քեսաբահայերը կարող էին պաշտպանվեին,եթե 100 հոգանոց ջոկատ ստեղծեին՝զեյթունցիների,մուսալեռցիների, սասունցիների օրինակով:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30