Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը` երիտասարդությանը. «Միշտ ձեզ հետ եմ ու ձեր թիկունքին». (Տեսանյութ)

Հունիս 06,2014 23:01
Gagik Carukyan

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ԲՀԿ Երիտասարդների միության, տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների, հասարակական կազմակերպությունների ու ֆեդերացիաների երիտասարդ ներկայացուցիչների հետ: Փոխադարձ հավատի ու վստահության, ջերմ ու անկեղծ մթնոլորտում կայացած երկարատև հանդիպման ընթացքում ներկաներն իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերն ուղղեցին Գագիկ Ծառուկյանին, լսեցին կուսակցության ղեկավարի դիրքորոշումները մեր երկրի ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ:

Երիտասարդության ներկայացուցիչների բարձրաձայնած հարցերի շրջանակն ընդգրկուն էր. քաղաքականից մինչև տարածաշրջանային, սոցիալ-տնտեսական ու գիտակրթական հիմնախնդիրներ: Երիտասարդներին մտահոգող խնդիրների թվում էր, մասնավորապես, սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցն այն դեպքում, երբ երկրում լուրջ խնդիրներ կան կուտակված: Արտագաղթ, գործազրկություն, աղքատություն. սրանք մարտահրավերներ են, որոնց հանդեպ երիտասարդներն անտարբեր լինել չեն կարող:

Հանդիպման մասնակիցներից շատերին հետաքրքրում էր տնտեսության վերականգնմանը վերաբերող հարցեր. ո՞ր դեպքում կարող է Հայաստանը հետաքրքիր դառնալ օտարերկրյա ներդրողների համար, ի՞նչ անելիքներ կան այդ ճանապարհին, ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանին հաջողվել բազմաթիվ ավերված գործարաններ վերականգնել ու նոր շունչ հաղորդել դրանց:

«Երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար առաջին հերթին միասնություն ու համատեղ աշխատանք է պետք»,- համոզմունք հայտնեցին երիտասարդները՝ հետաքրքրվելով, թե ինչպիսին է Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը: Երիտասարդները, մասնավորապես, բարձրաձայնեցին, թե ինչո՞ւ երկրում հնարավոր չէ, օրինակ, առաջին և երկրորդ նախագահների, կամ գործող ու նախկին նախագահների հանդիպումը:

Հանդիպմանը նաև ԲՀԿ առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր հնչեցին:

Երկարատև հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը լսեց յուրաքանչյուրի մտահոգությունները, տվեց սպառիչ ու ամբողջական պատասխաններ: Բարձրաձայնված մի շարք խնդիրներ դրական լուծումներ ստացան հենց տեղում:

Հանդիպումից հետո ներկաները Գագիկ Ծառուկյանի հրավերով այցելեցին Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ, ծանոթացան 135-ամյա կենսագրություն ունեցող գործարանի փառավոր պատմությանը, շրջեցին թանգարանում, հիացան շուստովյան բացառիկ նմուշներով:

«Հավատացե՛ք սեփական ուժերին, ու ամեն ինչ հնարավոր կդառնա: Նվիրվածության ու քրտնաջան աշխատանքի մեջ է ձեր հաջողության գրավականը: Միշտ ձեզ հետ եմ ու ձեր թիկունքին, մշտապես պատրաստ եմ աջակցել յուրաքանչյուր հետաքրքիր նախաձեռնության իրականացմանը»,-ամփոփեց ԲՀԿ նախագահը՝ խոստանալով, որ երիտասարդների հետ հաջորդ հանդիպումն իրեն երկար սպասեցնել չի տա:

 

ԲՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30