Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսին կլինի Մարտակերտից բռնագաղթվածի վճիռը

Հունիս 09,2014 14:16

Հայաստանի վարչական դատարանում ավարտվեց Ամալյա Գալուստյանի՝ 03.07.2013 թվականի թիվ 11 արձանագրության 5-րդ կետն ամբողջությամբ առոչինչ ճանաչելու հայցապահանջով դատական նիստը՝ ընդդեմ փախստականներին հանրակացարաններում բնակեցնելու համար ուղեգրերի տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի: Նիստին ներկա էր երրորդ անձի ներկայացուցիչ Թամարա Մուրադյանը: Պատասխանող կողմի ներկայացուցիչը՝ Մուրադ Մեժլումյանը, դատական նիստին չէր ներկայացել:

Հայցվոր Ամալյա Գալուստյանը բնակվում է Մոլդովական 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 627, 628 սենյակներում: ՀՀ ԿԱ միգրացիայի եւ փախստականների վարչության պետի կողմից 07.12. 2005թ. Ամալյա Գալուստյանի ընտանիքին անժամկետ տրվել է թիվ 168 ուղեգիրը, որով հայցվորը բնակության իրավունք է ձեռք բերել, սակայն փախստականներին հանրակացարանում բնակեցնելու համար ուղեգրերի տրամադրման գործընթացը կազմակերպող աշխատանքային խումբը պահանջ է ներկայացրել սենյակներից մեկը` 627-ը վերադարձնել:

Ամալյա Գալուստյանը 19.07.2013 թվականին փոստային առաքման միջոցով ստացել է ՀՀ ՏԿՆ ՄՊԾ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենի 16.07.2013թ. թիվ 70 գրությունը, համաձայն որի՝ փախստականներին հանրակացարաններում բնակեցնելու համար ուղեգրերի տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով, ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2013թ. մարտի 26-ի թիվ 36-Ա հրամանի հիման վրա ստեղծված աշխատանքային խմբի թիվ 11 արձանագրությամբ մասնակիորեն չեղյալ են համարել ՀՀ ԿԱ միգրացիայի եւ փախստականների վարչության պետի կողմից Ամալյային տրված 627 սենյակի մասով: Դատական նիստը հետաձգվեց:

Սենյակի վերադարձման հարցը դրվել է այն ժամանակ, երբ Ամալյա Գալուստյանը ցանկացել է այն սեփականաշնորհել, եւ քանի որ նա միայնակ է բնակվում 627 եւ 628 սենյակներում, այդ իսկ պատճառով նրա դեմ կայացվել է վարչական վարույթ՝ մեկ սենյակի վերադարձման մասով: Ամալյա Գալուստյանն ունի չորս երեխա, սակայն նա միայնակ է բնակվում, քանի որ երեխաները համարվում են անհայտ բացակայողներ: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ երրորդ անձի ներկայացուցիչ Թամարա Մուրադյանն ասաց. «Խնդիրն այն է, որ Ամալյա Գալուստյանը չի ներկայացրել անհարժեշտ փաստաթղթերն այն մասին, որ նա միայնակ չէ բնակվում սենյակներում: Այլ ավելին՝ Ամալյան նշել է, որ երեխաները համարվում են անհայտ բացակայողներ, իսկ այդ պարագայում մենք չենք կարող միայն մեկ անձի համար հանրակացարանում երկու սենյակ տրամադրել: Կառավարության որոշման համաձայն՝ մեկ անձին հանրակացարանում հասնում է 6քմ տարածք, եւ քանի որ Ամալյան միայնակ է բնակվում, իսկ Հայաստանում մեծ թվով փախստականներ կան, օրինակ՝ Սիրիայից բոլորովին վերջերս եկած փախստականները, որոնք բնակարանի խնդիր ունեն, այդ իսկ պատճառով մենք չենք կարող այդ պայմաններում մեկ անձին երկու սենյակ տրամադրել: Եթե Ամալյա Գալուստյանը մեզ տրամադրի փաստաթուղթ այն մասին, որ նա եւ իր երեխաները վերջին հինգ տարում բնակվել են այդ սենյակներում, ապա դա արդեն այլ հարց է, սակայն այդօրինակ փաստաթուղթ նա մինչ այսօր չի տրամադրել»:

Ամալյա Գալուստյանի ներկայացուցիչ Ախշեն Եսայանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց. «Վերջին հինգ տարվա ընթացքում Ամալյայի՝ 627 եւ 628 սենյակներում բնակվելու հետ կապված ներկայացվել է համապատասխան ապացույց: Չկա կառավարության այնպիսի որոշում, որտեղ նշված է, թե մեկ անձին հանրակացարանում 6քմ տարածք կարող է միայն տրամադրվել կամ էլ գաղտնի է, եւ այդ մասին մենք տեղեկացված չենք: Այս հայցի շրջանակներում դա ոչ վերաբերելի փաստարկ է համարվում: Մենք վիճարկել ենք պատասխանողի արձանագրությունը, քանի որ իրենք լիազորություն չեն ունեցել թիվ 11 արձանագրության 5-րդ կետով մասնակիորեն չեղյալ համարել ՀՀ ԿԱ միգրացիայի եւ փախստականների վարչության պետի կողմից Ամալյային տրված թիվ 168 ուղեգիրը՝ 627 սենյակի մասով»: Վերջում հիշեցնենք, որ Ամալյա Գալուստյանը 168 ուղեգիրը ստացել էր 2005 թվականին: Նա Հայաստան է բռնագաղթվել Մարտակերտից՝ 1992 թվականին՝ իր 4 անչափահաս երեխաների հետ, իսկ նրա սենյակի վերադարձման հարցը բարձրացվել է միայն այն պատճառով, որ նա միայնակ է ապրում այդտեղ:

Վճռի հրապարակման օր է նշանակվել հունիսի 17-ը:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30