Լրահոս
Օրվա լրահոսը

Հետադարձ կապ՝ ընդունելությանը եկած քաղաքացիների հետ

Հունիս 09,2014 16:03

Քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպված ընդունելությունների արդյունքներին՝ զեկուցվել է, որ մայիս ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ ընդունելություններին մասնակցել է 710 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան լուծումներ: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Պատահական ընտրությամբ նաև հետադարձ կապ է հաստատվել քաղաքացիների հետ՝ ճշտելու, թե որքանով են բնակիչները գոհ ընդունելության արդյունքից և արդյոք ներկայացված հարցերը լուծվել են սահմանված ժամկետում, որոնց մասով ևս ստացվել են դրական արձագանքներ:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքի հետ կապված էլ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 167 և 97 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել է համապատասխան լուծում, որոշ հարցեր էլ գտնվում են կատարման ընթացքի մեջ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30