Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում անտառում կան գործողություններ, որոնք օրինական են»

Հունիս 09,2014 19:38

Օրերս «Գեոինֆո» գիտա-կիրառական կենտրոնը «Անտառների հասարակական մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում անտառի ապօրինի գործունեությունների վերաբերյալ Վանաձորի Օրհուս կենտրոնում դասընթաց և դաշտային աշխատանք էր կազմակերպել:

«Այսօր Հայաստանում կա խնդիր. ամեն մի մարդ, ամեն մի բնապահպան, որ հետաքրքրված է մեր անտառներով, տեսնելով հատումներ, ինչ-որ գործողություններ, միանգամից դրանք ներկայացնում է որպես ապօրինություններ, բայց դա ոչ բոլոր դեպքերում է այդպես: Իրականում անտառում կան գործողություններ, որոնք օրինական են, այսինքն` ունենք օրինական հատումների ֆոն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է դասընթացի մասնակից, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակից Վահե Մացակյանը:

Նա նշում է, որ դասընթացի նպատակներից մեկն էլ հասարակությանը իրազեկելն է, թե որն է համարվում ապօրինություն:

«Այսինքն` պետք է ճիշտ գնահատել երեւույթը, որպեսզի ապօրինության բացահայտումը թիրախային չլինի»,-նկատում է նա:

«Գեոինֆո» գիտա-կիրառական կենտրոնի կողմից սկսած 2014թ. ապրիլից մինչև 2015թ. փետրվար իրականացվելու է «Հայաստանի անտառների հասարակական մոնիթորինգ» ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել Հայաստանի անտառների ապօրինի գործունեությունները, գրանցել, հավաքագրել և ներկայացնել հասարակությանը:
Անտառների հասարակական մոնիթորինգի կատարման նպատակով Հայաստանի տարածքում կազմակերպության կողմից կստեղծվեն տեղական ակտիվիստ խմբեր, որոնցում կներառվեն ՀԿ-ներ, բնապահպանական կազմակերպություններ և տեղացիներ:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30