Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանը կրկին հերքեց

Հունիս 09,2014 23:52

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, թե   իրականությանը չեն համապատասխանում Նուբարաշենի բնակիչ, Սուսաննա Հովհաննիսյանի պնդումները, թե իրեն առաջարկել է որդուն համոզել, որ իր եղբորորդու կատարած դանակահարությունը որդին իր վրա վերցնի:

«Ոչ մի բան իրականությանը չի համապատասխանում, թողեք քննությունն ավարտվի, ամեն ինչի պատասխանը կլինի…հնարավոր չէ, ես ինձ նման բան թույլ չեմ տա»,-   Aravot.am-ին ասաց պարոն Օսիպյանը՝ նաեւ հերքելով, թե Սուսաննա Հովհաննիսյանի ավագ որդուն իր մոտ է կանչել:

Մեր հարցին, թե տուժողի ծնողները ակնկալիքներ ունեն  բուժման ծախսերի առումով, օգնելու վերաբերյալ պայմանավորվածություն ունե՞ք, ինչ-որ բա՞ն եք խոստացել, ասաց. «Ես զբաղված եմ, ներողություն ես հեռախոսը դնում եմ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30