Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆրիկյանների շենք. Գիշերվա դրությամբ քրեական գործ չէր հարուցվել. «Հայկական ժամանակ»

Հունիս 10,2014 11:05

Աֆրիկյանների շենքից քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, որտեղ էլ գտնվում էր Գեւորգյանը։ Ճանապարհը նույնպես առանց միջադեպերի չանցավ, ոստիկանները քաղաքացիներից պահանջում էին քայլել մայթով՝ ցուցարարները չէին ենթարկվում, ինչից հետո սկսվում էր քաշքշոց։

Ի վերջո, հասնելով Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, ակցիայի մասնակիցները սպասում էին իրենց ընկերոջը։ Սակայն, այստեղ ոստիկանների բռնի գործողությունները ավելի մեծ թափ ստացան, ու ի վերջո Կենտրոնի բաժնի մոտից բերման ենթարկվեցին շուրջ 10 քաղաքացիներ՝ Հերբերտ Գեւորգյանը, Անտոն Իվչենկոն, Վահագն Մինասյանը, Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Դվին Իսանյանը, Արթուր Պետրոսյանը, Հրայր Սավզյանը, Սիփան Փաշինյանը։

Ընդ որում, նրանք բերման էին ենթարկվում հետաքրքիր ձեւով. ոստիկանները հավաքվում էին, նշանառության տակ վերցնում ակտիվ քաղաքացիներից մի քանիսին, ապա խմբով հարձակվում էին ու բերման ենթարկում՝ առանց որեւէ բառ ասելու, հասկանալով այդ մարտավարությունը, քաղաքացիները չէին էլ դիմադրում։ Ընդ որում, համազգեստով ոստիկանների հետ կողք-կողքի կանգնած էին քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու սադրիչներ։ Կենտրոնի բաժին ժամանեց նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ու նրա՝ այնտեղ գտնվելու պահին եւս քաղաքացիներին շարունակում էին բերման ենթարկել։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ նախապատրաստվում են նյութեր ՔՕ 185 հոդվածի (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնել կամ վնասել) հատկանիշներով։ Գիշերվա դրությամբ քրեական գործ, սակայն, չէր հարուցվել, հետաքննությունը, թերեւս, կշարունակվի այսօր։ Գիշերը ժամը երկուսի մոտակայքում ակտիվիստներին սկսեցին ազատ արձակել։ Ոստիկանները փորձել էին ճշտել նրանց ինքնությունը, ապա ազատ էին արձակել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30