Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանին էլ հարցեր չկա՞ն. «Հայկական ժամանակ»

Հուլիս 15,2014 10:57 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեւանում Աֆրիկյանների շենքը քանդելուց հետո ՀՀ մայրաքաղաքում յուրահատուկ զարդաքանդակներով պատված միայն մի շենք է մնացել՝ այսպես կոչված ԱՕԿՍ-ի շենքը, որը գտնվում է Աբովյան փողոցում։ Երեկ այս թեմայով կեսկատակ-կեսլուրջ զրուցել են «Հայկական ժամանակի» թղթակիցն ու ՀՀ քաղաքաշինության նախարար, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս, դուրս գալով կառավարության շենքից, դիմել է մուտքի մոտ կանգնած թղթակցին։

– Հասով եմ, ինձ հարցեր չունես, չէ՞։

– Չէ, պարոն Սարգսյան, ձեզ այլեւս հարցեր չունեմ։

– Ինչո՞ւ «այլեւս»։

– Որովհետեւ քաղաքում մնաց միայն ԱՕԿՍ-ի շենքը:։

– Չէ, նման շենքեր դեռ էլի կան:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Այնպես որ լրագրողները պարապ չեն մնա:,,ԴԵՄ ԵՄ,,-ն նույնպես: