Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական ավտովթար՝ հայ-թուրքական սահմանի թիվ 3 ուղեկալում. ՌԴ դեսպանատան աշխատակիցը մահացել է. shamshyan.com

Հունիս 15,2014 12:07

Երեկ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Թուրքիա սահմանի թիվ 3 ուղեկալում: ՌԴ քաղաքացի Սերգեյ Իշենկոն նշված ուղեկալում իր կողմից վարած Toyota Landcruiser մակնիշի 04 D 047 AM համարանիշի ավտոմեքենայով մի քանի պտույտ շրջվելով՝ վթարի է ենթարկվել:

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Իշենկոն տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը՝ ՌԴ քաղաքացի, 56-ամյա Մարինա Իշենկոն, տեղափոխվել է հիվանդանոց: Ուղեկալ է ժամանել ԱԻՆ փրկարարական ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր վիրավորին դուրս են բերել ավտոմեքենայից և առաջին անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերել:

 

Մանրամասները կարող եք կարդալ` shamshyan.com-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30