Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Գվոզդևը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի մասին տպավորությունները կենդանի լեգենդների հիշողություններում երբեք չեն խամրում

Հունիս 16,2014 15:25

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց «Հոկեյի լեգենդներ» աշխարհահռչակ ակումբի նախագահի խորհրդական Ալեքսանդր Գվոզդևի հետ:

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Ալեքսանդր Գվոզդևը ՀԱՕԿ նախագահին փոխանցեց լեգենդար հոկեիստների ողջույններն ու բարեմաղթանքները՝ տեղեկացնելով, որ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու է եկել կարևոր առաքելությամբ: Ալեքսանդր Գվոզդևը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի մասին տպավորությունները կենդանի լեգենդների հիշողություններում երբեք չեն խամրում: «Նախորդ տարի ՀԱՕԿ-ի և անձամբ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացված տափօղակով հոկեյի ընկերական հանդիպումը «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» ակումբների աշխարհահռչակ վետերանները պատմական են համարում: Հանդիպումն անցավ ամենաբարձր մակարդակով»,-իր խոսքում, մասնավորապես, ընդգծեց Ալեքսանդր Գվոզդևը՝ անգնահատելի համարելով Գագիկ Ծառուկյանի դերը:

Գագիկ Ծառուկյանի գործունեությունը չի վրիպել նաև Ռուս ուղղափառ եկեղեցու ուսումնական կոմիտեի նախագահ, Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտոր Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենիի ուշադրությունից: Ալեքսանդր Գվոզդևը Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի անունից Գագիկ Ծառուկյանին հատուկ պարգև ու հուշանվեր փոխանցեց: Բազմաթիվ հուշանվերներ փոխանցվեց նաև լեգենդար հոկեիստների կողմից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի ու գնահատանքի համար՝ Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց, որ շարունակելու է անել առավելագույնը՝ հանուն երկու երկրների բարեկամության ամրապնդման:

ԲՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30