Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենօրյա խնամք՝ կանաչ տարածքների պահպանման ուղղությամբ

Հունիս 18,2014 15:35

Երևանի քաղաքապետարանի կանաչապատման 2014թ. ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, այս տարի Երևանը կզարդարեն շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկներ: Արդյունքում 2014թ. մայրաքաղաքում ծաղկային մակերեսը նախկին 6.7 հա-ի փոխարեն կկազմի 7.5 հա: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում:

Համակարգված և մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու նպատակով հաշվի են առնվում Երևանի բնակլիմայական պայմանները, տեղանքը և անհրաժեշտ այլ գործոններ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ոլորտի պատասխանատուների առջև հստակ խնդիր է դրված՝ ամենօրյա հետևողական աշխատանք տանել արդեն կատարածի պահպանման ու խնամքի ուղղությամբ: Հարկ է նշել, որ 2014 թվականի կանաչապատման ծրագրերով նախատեսվում է մայրաքաղաքի կանաչ տարածքների մակերեսն ընդհանուր առմամբ հասցնել 850 հա-ի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30