Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետ Ռուբինյան. «Մեզ` ՀՀ քաղաքացիներին, քարշ են տալիս դեպի անցյալ». «168 ժամ»

Հունիս 19,2014 11:04

«Անհեթեթ գավառամտության դրսևորում է»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը` մեկնաբանելով նախօրեին Սերժ Սարգսյանի՝ իր քննադատներին ուղղված հայտարարությունը՝ չպաշտպանել Արցախն իրենից: «Ինչ է թե` ինքը ղարաբաղյան ծագում ունի, ուրեմն ավելի շատ է մտածում Ղարաբաղի մասին, քան, ենթադրենք, ես, հա՞:

Հայրենիքը մնում է հայրենիք, և հայրենիքի նկատմամբ սրիկայություն անողը կարող է սրիակայություն անել թե՛ փոքր հայրենիքի, թե՛ մեծ հայրենիքի նկատմամբ: Ծննդավայրը որևէ նշանակություն չունի: Եթե մարդ հակված է թալանելու սեփական երկիրը, ի՞նչ տարբերություն, հայրենիքի մեծ հատվածը կթալանի, իսկ փոքրը կխնայի՞»,- նշեց Ռուբինյանը: Ըստ նրա` երբ Սերժ Սարգսյանն անդրադառնում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման հարցին և ասում, թե մենք միանում ենք այդ կառույցին` անվտանգության նկատառումներից ելնելով, իրականում խոսում է սեփական անվտանգության մասին. «Մեզ` ՀՀ քաղաքացիներին, քարշ են տալիս դեպի անցյալը, որևէ հեռանկար չունեցող մի նախագծի մեջ, որի համար քարշ տվողները, հուսով եմ, շատ շուտով նաև պատասխան են տալու»:
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի տպագիր համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30