Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողը պահանջում է դատաբժշկի ուղեգիր

Հունիս 23,2014 19:15

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմաց միջադեպ գրանցվեց ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ:

Ոստիկաններն իրենց տարածքն ազատելու համար շղթա կազմեցին եւ հրում էին բոլորին՝ ազատելու համար տարածքը:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանն ասաց, որ իրեն հարվածել է մի ոստիկան՝ քաշքշոցի ժամանակ:

Նա դիմել է Սարյանի վրա գտնվող վարչություն, հաղորդում է տվել հանցագործության մասին, ինչպես նաեւ խնդրել  է տրամադրել դատաբժշկի ուղեգիր:

Թե ով է եղել հարված հասցրած ոստիկանը, Անին ասաց, որ չի կարող հիշել, թե ով է հարվածել իրեն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ այսօր բերման էր ենթարկվել նաեւ ilur.am կայքի թղթակից Սարգիս Գեւորգյանը: Ոստիկանի գործողությունների հետեւանքով նաեւ կոտրվել է «Գալա» հեռուստաընկերության թղթակից Փայլակ Ֆահրադյանի համակարգիչը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30