Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիևն այսօր ելույթ կունենա ԵԽԽՎ-ում. պատվիրակները անխնա քննադատում են Ադրբեջանին

Հունիս 24,2014 13:56

Հունիսի 23-ին մեկնարկած`  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը շարունակում է աշխատանքները: Այսօր քննարկվում են միգրանտների իրավունքների պաշտպանությանը, Եվրոպայի տարածքում նրանց խնդիրների լուծմանն ուղղված հարցեր: Երեկոյան Վեհաժողովը կքննարկի մամուլի միջոցով բռնության տարածմանը վերաբերող մարտահրավերները:

Այսօր ժամը 14.00-ին նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նստաշրջանի աշխատանքների առաջին օրվանից սկսած չեն դադարում Ադրբեջանի հասցեին հնչող քննադատական ելույթները:  Բյուրոյի օրակարգում է իռլանդացի պատվիրակ Մայքլ Մաք Նամարայի ներկայացրած բանաձևի նախագիծը,  որտեղ առաջ է քաշվում Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը, իրավապաշտպանների, լրագրողների նկատմամբ այդ երկրում գրանցված բռնությունները, սահմանափակումները և այլն:

Նշենք, որ Մաք Նամարայի նախաձեռնությունը կուղարկվի համապատասխան հանձնաժողով, որի հիման վրա կնախապատրաստվի բանաձև, թեև երեկվա նիստի ընթացքում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը դժգոհություն էր հայտնել, թե քվեարկությունը տեղի է ունեցել խախտումներով, քանի որ Ադրբեջանի պատվիրակության անդամները դահլիճում չեն եղել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30