Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ պարտադիր. այս անգամ 150 հազարանոց ՀԴՄ-ներ. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 25,2014 11:55

Հուլիսի մեկից ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը պարտադիր է 2014 թվականի հուլիսի 1-ից։
Նոր սերնդի ՀԴՄ-ների գինը սահմանված է 150.000 դրամ։

Պատկան մարմինները բազմիցս խոսել են նոր ՀԴՄ-ների առավելությունների մասին, սակայն մնում է մտահոգիչ, որ այդ ՀԴՄ-ի գնումը տնտեսվարողների համար առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական բեռ, այն էլ այն դեպքում, երբ հին ՀԴՄ-ներն էլ ձեռք են բերվել ոչ այդքան շահավետ գներով։

Այդ պատճառով Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով կառավարությանն էին ներկայացրել «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ։ Նախագծի համաձայն՝ առաջարկվում է նախորդ տարվա արդյունքներով մինչեւ 100 մլն դրամ իրացումից հասույթ ունեցած հարկ վճարողներին ազատել նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու սահմանված պարտավորությունից։ Սակայն վաղը՝ կառավարության նիստում կառավարության դատին կներկայացվի այդ օրենքի նախագծի բացասական եզրակացությունը։

Ընդ որում՝ եզրակացության մեջ ասվում է, որ ներկայացված նախագծի ընդունումը նպատակահարմար չէ մի շարք նկատառումներով։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30