Ազգային ժողովի նիստում Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն ասաց․ «Քանի դեռ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, Հայաստանում կարող է լինել ընդամենը 3 նախարարություն՝ Ադրբեջանի շահերի նախարարություն՝ ԱՇՆ, Թուրքիայի շահերի նախարարություն՝ ԹՇՆ եւ հայերին պատժելու նախարարություն՝ ՀՊՆ»։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը եւ կից նախագծերի փաթեթը։ Կառավարությունն առաջարկում է անվանափոխել երեք նախարարություններ, այդ թվում՝ ԱԳՆ-ն վերանվանել Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարություն։
Էդգար Ղազարյանը, նախքան քվեարկությունը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին կոչ արեց հետ կանչել այս նախագիծը՝ նշելով, որ «նման կարեւոր նախագիծը նման շըփ-թըփ ռեժիմում չարժե քննարկել»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































