Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ԼՂՀ իր գործընկերոջ հետ

Հունիս 25,2014 14:02

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Արցախում գտնվող կառավարական պատվիրակության կազմում Ստեփանակերտ ժամանած ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 24-ին ԼՂՀ  իր գործընկեր Անդրանիկ Խաչատրյանի ընկերակցությամբ ծանոթացավ Արցախի գյուղոլորտին: Ծանոթությունն սկսվեց Արցախի գյուղատնտեսության նախարարության վերջերս շահագործման հանձնված շենքիաշխատանքային պայմաններից, ուր և կայացած զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ արտահայտվեցին համագործակցության ներկայիս վիճակի մասին: Արցախի գյուղատնտեռսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի կարծիքով, վերջինիս արդյունքները գնալով ավելի տպավորիչ են դառնում: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հավաստիացմամբ` լինելով նույն տնտեսական դաշտում և խնդիր ունենալով ավելի խորացնել փոխադարձ ինտեգրումը, Հայաստանի գյուղատնտեսության պատասխանատուները այսուհետ ևս կշարունակեն համակողմանիորեն նպաստել Արցախի գյուղատնտեսության զարգացմանը:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նիստերի դահլիճում ոլորտի պատասխանատուների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո, նախարարները եղան հանրապետական անասնաբուժական լաբորատորիայում, որըվերջերս է համալրվել ժամանակակից սարքավորումներով և «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն»-ի ցանքերում` ծանոթացան մշակվող սորտերին:

Այցելությունը շարունակվում է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30