Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ լրատվամիջոցներ շատ են սիրում սևեռվել Ռուսաստանի և ռուսերենի վրա». Արմեն Աշոտյան

Հունիս 25,2014 15:44

«Հայաստանում անգլերենով կազմակերպվող միջոցառումների թիվը ռուսերենով կազմակերպվողներից պակաս չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի համոզմունք արտահայտեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե հատկապես վերջին շրջանում հաճախակի է խախտվում լեզվի մասին օրենքը՝ մասնավորապես նկատի ունենալով այն միջոցառումները, որոնք անցկացվում են ռուսերենով՝ առանց հայերեն զուգահեռ թարգմանության:

«Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այդ փաստերը, իսկապես, գոյություն ունեն, բայց այնպես չէ, որ միայն ռուսաց լեզվի հետ են կապված,- ասում է նախարարը,- բազմաթիվ սեմինարներ և կոնֆերանսներ են անցկացվում նաև անգլերենով, որոնց մասնակցում են պետական պաշտոնյաներ, և այնտեղ նույնպես չի ապահովվում զուգահեռ թարգմանություն: Ռուսերենը գուցե այս պահին ավելի ցայտուն է երևում, որովհետև պաշտոնյաների մեծ մասը ռուսերեն գիտի, իսկ անգլերենը հենց այդ պատճառով մնում է ստվերում: Իհարկե, կառավարությունն այդ օրինագծի շրջանակներում պիտի իրականացնի իր գործառույթները: Այս պարագայում, եթե ուղիղ կարդանք օրենքը, մենք որևէ գործառույթ չունենք: Լրատվամիջոցներն իրենք կարող են այս կարևոր թեման պահել ուշադրության կենտրոնում: Մյուս կողմից էլ, ծայրահեղությունները, որոնք օրենքի խախտման դեպքեր չեն, չպետք է էմոցիոնալ երանգներ հաղորդեն նման քննարկումներին»:

Կրթության և գիտության նախարարն այս հարցում որևէ վտանգ չի տեսնում: Պարզապես, նրա խոսքով, որոշ լրատվամիջոցներ շատ են սիրում սևեռվել Ռուսաստանի և ռուսերենի վրա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30