Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Սարգսյանը մաքուր է եւ խելոք, դրանում ես չեմ կասկածում». ԱԺՄ անդամ

Հունիս 25,2014 18:28

«Տիգրան Սարգսյանին օֆշորային սկանդալի հետ կապված ոչ մի բան էլ չեն անի: Նրա հետ ոչ մի բան էլ չի լինի:  Քննությունը կգնա-կգնա, վերջում կմեռնի այդ հարցը, Տիգրան Սարգսյանին էլ չեն ներգրավի գործում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ օֆշորային սկանդալի առանցքային դեմքերից մեկը՝ Աշոտ Սուքիասյանը օրերս Վրաստանից Հայաստան էր արտահանձնվել եւ կալանավորվել:

Մենք նաեւ ԱԺՄ վարչության անդամ Անահիտ Աղոյանից (լուսանկարում) հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ նախկին վարչապետին ներգրավեն այս գործում: Նա պատասխանեց. «Դա իշխանությունների կամքից է կախված, նայած, թե ինչ քաղաքական որոշում կկայացնեն եւ նայած, թե իշխանութունից ովքեր են նաեւ դրա հետ առնչվում: Ենթադրում եմ: Ես կասկածում եմ, որ Տիգրան Սարգսյանն այս գործում կա: Ես կասկածում եմ,որ սա սկանդալ է՝ իր շուրջը պտտվող: Եթե անգամ ինքը կա, բնականաբար կան նաեւ իշխանությունից այլ մարդիկ, որոնք այսօր դեռեւս իշխանությունում են եւ մենակ չեն»:

Մեր հարցին՝ երբ Տիգրան Սարգսյանը որոշակի բացատրություններ է տվել օֆշորային սկանդալում իր մասնակցության վերաբերյալ, դուք հավատացե՞լ եք այդ բացատրություններին՝ Անահիտ Աղոյանը պատասխանեց. «Ես հավատում եմ իրեն՝ որպես հին կուսակցական  ՏիգրանՍարգսյան եւ չեմ կասկածում, որ մաքուր է, խելոք է»:

Հետաքրքրվեցինք, եթե մաքուր է, ինչո՞ւ են այդպիսի խոսակցություններ պտտվում,այսպես ասած «սարքե՞լ են իր գլխին», Անահիտ Աղոյանը պատասխանեց. «Ինչ ասես հնարավոր է այս երկրում: Հնարավոր է ամեն ինչ: Բայց ինքը, որ ե՛ւ խելոք է, ե՛ւ մաքուր է՝ դրան ես չեմ կասկածում: Խելոք մարդը չի կարող շատ հիմար բաներ անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Մաքրուհու գովքը մաքուր սերժի մաքուր վարձապետին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30