Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Տիգրան Սարգսյանը պետք է մաքրի իրեն, այլապես պատասխանատվությունը ենթադրելի է».

Հունիս 25,2014 18:44

«Ակնհայտորեն, Աշոտ Սուքիասյանը պետք է պատասխան տա: Չեմ ուզում խախտել նախկին վարչապետի անմեղության կանխավարկածը, այդուհանդերձ, իմ համար բացարձակ անհամոզիչ է եղել օֆշորային սկանդալի հետ կապ չունենալու նրա փաստարկները: Ճիշտ հակառակը՝ կասկածներն են ավելի համոզիչ եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը մեր հարցին, թե Աշոտ Սուքիասյանին ձերբակալելուց հետո ինչպե՞ս պետք է վարվեն այն մարդկանց հետ, որոնց անունները նույնպես շոշափվում են այդ գործի շրջանակներում: Մասնավորապես, խոսքը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին է:

Հիշեցնենք, որ օֆշորային սկանդալի առանցքային դեմքերից մեկը՝ Աշոտ Սուքիասյանը օրերս Վրաստանից Հայաստան էր արտահանձնվել եւ կալանավորվել:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի, «Որքան էլ Սահմանադրությունն այլ բան է ասում, որ մարդու գործը չի իր անմեղությունն ապացուցելը, բայց թեկուզ իր անվան մաքուր լինելու առումով վարչապետը պարտավոր էր հասարակությանը չափազանց համոզիչ ապացուցեր իր անմեղությունը: Տիգրան Սարգսյանը պետք է մաքրի իրեն, ապացուցի իր անմեղությունը, այլապես, մինչեւ հիմա  շրջանառության մեջ գտնվող բոլոր փաստերը խոսում  են նրա առնչության մասին: Հետեւաբար, պատասխանատվությունը պետք է ենթադրելի լինի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30