Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ավիաընկերությունն ազդարարեց իր մուտքը հայաստանյան շուկա

Հուլիս 03,2014 18:23

Այսօրվանից սկսած շաբաթը չորս անգամ Երեւանից Աբու Դաբի եւ հակառակ ուղղությամբ թռիչքներ է իրականացնում «Էթիհադ Էյրվեյզ» ընկերությունը: Թռիչքները կիրականացվեն «A320 Էյրբաս» օդանավով՝ նախատեսված 136 ուղևորների, այդ թվում բիզնես-դասի 16 ուղևորի համար:

Այսօր կայացած ասուլիսում «Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերության վաճառքի գծով ավագ փոխնախագահ Ջեյմս Մյուլերն ասաց, որ իրենց ավիաընկերության միջոցով ոչ միայն հայաստանցիները կարող են մեկնել Ասիա, Օվկիանիա, Ավստրալիա, Հարավային Ամերիկա եւ ԱՄՆ, այլեւ այդ երկրներից ուղեւորներ կգան Հայաստան, մասնավորապես ԱՄՆ-ում բնակվող 1,5 մլն հայերը:

«Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերությունը ներկայումս ամենօրյա թռիչքներ է իրականացնում դեպի Լոս Անջելես, Չիկագո եւ Վաշինգտոն, իսկ դեպի Նյու Յորք Աբու Դաբիից օրվա ընթացքում երկու անգամ է թռիչք իրականացվում:

Ասուլիսին ներկա էր նաեւ Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ով կարեւորեց «բաց երկնքի քաղաքականության» իրականացման արդյունքում «Էթիհադ Էյրվեյզ» ընկերության մուտքը հայաստանյան շուկա. «ՀՀ կառավարության կողմից բաց երկնքի քաղաքականություն մտցվելուց հետո արդյունքները տեսանելի են թռիչքների քանակի աճի, գների նվազման, աշխարհագրության ընդլայնման տեսանկյուններից: Ցանկանում եմ ողջունել խոշորագույն եւ լավագույն ընկերություններից մեկի մուտքը հայաստանյան շուկա»:

Ի դեպ, այս ավիաընկերությունը հիմնադրվել է ընդամենը 2003 թվականին, սակայն հասցրել է կարճ ժամանակահատվածում դառնալ ամենահաջողակ ավիաընկերություններից մեկը: 2013 թվականին ընկերությունը փոխադրել է 11,5 միլիոն ուղևորների` 103 ուղղություններով: Ավիաընկերություն ունի «Էյրբաս» և «Բոինգ» մակնիշի 102 օդանավ: Պատվիրված է ավելի քան 220 լրացուցիչ օդանավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031