Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյան.«Ես հանցագործ չեմ, մարդասպան եմ, միայն թե հանգստացեք». (Տեսանյութ)

Հուլիս 04,2014 17:04

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը այսօր Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով մի քանի անգամ ստիպված էր զգուշացնել, նախազգուշացնել կողմերի փաստաբաններին, իսկ տուժող Արթուր Հակոբյանի նկատմամբ էլ սանկցիա չկիրառեց, քանի որ նա ցուցմունք էր տալիս:

Vardan_Petrosyan_5

Դատական նիստերի դահլիճից իր պահվածքի համար հեռացվեց տուժողներից Հայկ Հակոբյանը, որը տեղից նախ սպառնաց ձեռքի ջրի շիշը նետել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի վրա, ապա արեց վիրավորական արտահայտություններ:Իսկ երբ նա դուրս եկավ, եղբայրը դիմեց Վարդան Պետրոսյանի հարազատներին՝ տեղերից հանկարծ ծպտուն չհանեք:

10505433_644269665667117_5882828349664218504_n

Դատավորը մի քանի անգամ բացատրեց, որ կողմի փաստաբանը իրավաբանական օգնություն է ցույց տալիս:

Արթուր Հակոբյանի դատարանում տված ցուցմունքների եւ նախաքննության ժամանակ տված 4 ցուցմունքների միջեւ պաշտպանական կողմը էական հակասություններ տեսավ, ինչն ի դեպ, արձանագրեց նաեւ դատավորը:

Դատավորի հարցին, թե սարքի՞ն է եղել մեքենան, նա պատասխանեց դրական.
«Այո, պետական մեքենա էր, ամիսը երկու անգամ տարել եմ ստուգման»:

«Հնարավոր է՞ խառնած լինեիք Աշտարակի ճանապարհը» հարցին էլ՝ պատասխանեց, թե 100 տարի այդ ճանապարհից են օգտվում եւ դեպքի օրն էլ մեքենան վարել է շատ դանդաղ:

Մեքենայի փոխանցման տուփի հետ կապված նա տվել էր իրարամերժ ցուցմունք, հայտնելով, թե չի հիշում, քանի որ գտնվել է կորուստների ազդեցության տակ:
Բայց եւ չառարկեց փորձագիտական եզրակացությանը:

906613_644308482329902_2225886138971642452_o

Դատավորի այն հարցին էլ, թե որեւէ տվյալ ունե՞ք, որ Վարդան Պետրոսյանը դեպքի օրը խմած է եղել, նա պատասխանեց, որ լսել է. նա լսել էր նաեւ, թե Վարդանի քույրն ու քրոջ տղան տաքսի են կանչել, չի նստել:

Հարցին, թե ովքեր են նստած եղել տուժողի մեքենան, Արթուր Հակոբյանն ասաց, որ եւս 5 անձ նստել են իր մեքենան, եղբայրը կողքին էր, իր ետեւում անմիջապես աղջիկն էր, կողքը ՝ Էման եւ տղաները՝ Էդվարդն ու Էդգարը, որոնք խնդրել են անջատել մագնիտոֆոնի ձայնը, տրամադրությունները բարձր էր, եւ երգել են :

Նրանք էլ եղել են մինչ այդ Ծաղկաձորում, տուժողն ասաց՝ 15 րոպեով, մի կնոջ պիտի տեսներ, իսկ երբ հրապարակվեց նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը , պարզվեց՝ 1 ժամով գնացել են տուն վարձելու նպատակով:

Տուժողն ասաց, որ հետընթաց չի արել, միացված են եղել մեքենայի բոլոր լույսերը:
Նիկոլայ Բաղդասարյանի հարցին էլ, թե փոխանցման տուփի ռեժիմի հետ կապված ինչ է ասել, ինչու է տարբեր, դատարանին տրվածն է լավ հիշում, թե՞ նախաքննությանը, բուռն ռեակցիայի արժանացավ. «Հիշողություն չկա, մենք էլ չենք ապրում»:

Վարդան Պետրոսյանն ասաց, որ հարցեր չէր ուզում տալ, բայց՝ տվեց:

Նախ դիմեց տուժողին, խնդրեց, որ նստի, ջուր խմի, նոր պատասխանի իր հարցերին. «Ես հանցագործ չեմ, ես մարդասպան եմ, եթե դրանից լավ եք զգում,
ասեք, միայն հանգստացեք»:

Հարցաքննության թեժ ընթացքը դիտեք տեսանյութում

 

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. 1111111 says:

    ջուրը ուրա, չէ որ նիվան էս նկարում երևացող ասֆալտով էլ հենց անցելա՝ ԲՄՎ-ից մի 4մ հետ ու ձախով ԲՄՎ-ի կանգնած դիրքից, ըստ Նիկոլայի մոդելավորման, հետևից ջուր գետին լցնելով /եթե հարվածը եղելա ասֆալտի վրա, ինչպես պնդումա ամբաստանյալի ներկայացուցիչը/ ու ինչպես հիմնավորվումա մեկ այլ նկարով, որի վրա երևումա, որ հենց հարվածի պահից էլ էտ ջուրը թափվելա ԲՄՎ-ի վրա, բայց արի ու տես, որ փաստորեն ասֆալտը լրիվ չորա ու նեքևի նկարն էլ, որոշներին թող լինի ապացույց, ոնցա նիվան հետևից ջուրը գետնին լցնելով տարել մինչև վերջ: Նիկոլայը արդեն չի էլ զգում որտեղ ինչքանա ինքն իրեն հակասում
    ոնց էր ասում Նիկոլայը? – կամ ինքնա ստում, կամ Ռուբեն Բալոյանը

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031