Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեք չեմ հիասթափվել

Հուլիս 05,2014 10:56

Ընկերներիցս մեկն առաջարկել է Սփյուռքն անվանել «հիասթափարան»` հավանաբար, նկատի ունենալով, որ արտերկրում ապրող հայաստանցիները հաճախ են խոսում եւ գրում իրենց հիասթափությունների մասին` դրանք ներկայացնելով որպես արտագաղթելու պատճառ: Հայաստանում նույնպես շատ մարդիկ, երբ առնչվում են անօրինականությունների, կամայականությունների հետ, կամ գուցե կարծում են, որ իրենց հետ արդար չեն վարվել, ասում են` «ես հիասթափված եմ եւ կգնամ այս երկրից»:

Զգացմունքը, որը, դատելով բառակազմությունից, բաղկացած է «հիացմունքից» եւ հետագայում` «սթափվելուց», ինձ, ճիշտն ասած, ծանոթ չէ՝ ոչ անձնական, ոչ էլ հասարակական մակարդակով:

Եթե ես հիանում եմ, ենթադրենք, Բեթհովենի երաժշտությամբ, բայց հետո իմանում եմ, որ նա իրեն ստոր արարքներ է թույլ տվել (ինչպես բոլոր մահկանացուներս), ապա արդյո՞ք ես պետք է հիասթափվեմ այդ հանճարեղ երաժշտությունից: Պետք չէ սպասել, որ որեւէ մարդ, այդ թվում՝ հանճար, մշտապես դրսեւորի անթերի վարք, բարձր բարոյական հատկանիշներ եւ հերոսական ժուժկալություն, եւ հետո, երբ դրանք չեն դրսեւորվում, հիասթափվել:

Եթե ես պատանեկության տարիներին ինչ-որ ծրագրեր եմ կազմել, ասենք` դառնալ Նոբելյան մրցանակի դափնեկիր, եւ այդ ծրագրերը չեն իրականացվել, ապա դրա պատճառով բացարձակապես չեմ հիասթափվել, այլ մտածել եմ` ուրեմն «ուժերս չեն պատել» այդ ծրագիրն իրականացնելու համար: Եվ ընդհանրապես՝ եթե ինչ-որ բան իմ ուզածով չէ, դա դեռեւս հիասթափվելու պատճառ չէ:

Նույնը` երբ մարդիկ ասում են` «ես հիասթափվել եմ էս երկրից»: Սովորաբար դա նշանակում է, որ մարդը «էս երկրից» սպասում էր ինչ-որ նյութական կամ գուցե հոգեւոր բարիքներ, եւ քանի որ դրանք չի ստացել` հիասթափվել է: Իսկ գուցե երբեմն մտածենք, թե ինչ ենք մե՛նք տալիս «էս երկրին», մեր հարազատներին, մեր ընկերներին, մեր հիմնարկին, ոչ թե նրանցից ինչ-որ բան պահանջենք եւ, չստանալու դեպքում, հիասթափվենք:

«Էս երկրից» հիասթափվելու հաջորդ փուլը նեղանալն է, չարանալը եւ արտագաղթով սպառնալը: Գնում եք, գնացեք, Աստված ձեզ պահապան, սպառնալս ո՞րն է: Ուզում եք ասել՝ եթե իմ ուզածով լինի, չե՞մ գնա: Իսկ ի՞նչ եք արել, որ ձեր ուզածով լինի: Արել եք, ձեր ուժերը չե՞ն պատել: Ուրեմն՝ ուրիշներին մի մեղադրեք, մի սպառնացեք եւ մի շանտաժեք ձեր արտագաղթելով:

Հաճախ դրան արձագանքում են այսպես` եթե քեզ հետ այսպես վարվեին (դրան հետեւում է սարսափելի բաների թվարկումը), դու էլ կարտագաղթեիր: Իմ պատասխանը դրան հակիրճ է` երբեք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (97)

Պատասխանել

  1. alfred says:

    Եվ տվյալ անձիք ովքեր արտագաղթում են ,ամեն օր աղոթում են, որ Հայաստանում մի վատ բան կատարվի որ իրենք ուրախանան:Նրանք համարում են Հայաստանը վերջացած երկիր եվ կատաղությամբ են ընդունում լավ լուրը Հայաստանին վերաբերվող:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Համաձայն չեմ, որ բոլոր արտագաղթաածներն այդպես են մտածում:

    • Արմեն says:

      Կան շատերը, որոնք զգում են ճիշտ հակառակը`ցավ են զգում, երբ Հայրենուքում որևե անհաջողություն է տեղի ունենում, և ուրախանում, երբ լավ լուր են լսում?

    • Hakob says:

      ավելի ցավալի է, երբ Հայաստանում բնակվողն է ուրախանում, երբ Հայաստանում մի վատ բան է կատարվում , ու ոչ մի լավ բան չի տեսնում այն :
      չի տեսնում այն ահռելի աշխատանքը, որը արդեն զգալի արդյունքներ է տալիս, մեր նման ռեսուրսներից զուրկ երկրում: չի տեսնում այն գեղցիկը ու լավը, որով շնչում և արտաշնչում է Հայաստանը ամեն ժամ

  2. Սարգիս Պողոսյան says:

    Լսեք, ոչ ոք չի ուզում երկրից գնալ, լքել իր տունը, հողը, գերեզմանը, տարբերեք երկիրը`քարն ու թուփը իշխանություննմերից, և իշխանությունների նկատմամբ ատելությունից է, որ մարդիկ ասում են `ես երկիրը երկիր չէ, հո դա հողին ու ջրին չի վերաբերում?, դա հասկացեք, էդ մեկ, երկրորդը` արտագաղթում են, որովհետև այլևս անհնար է ապրել անարդարության , զոռբայության սաշիկա-սերժա-միշիկական-ների թելադրանքի, ոստիկանական պետության պայմաններում, խնդրում եմ ասեք մի ոլորտ, որն այս տարիների ընթացքում առաջընթաց է արձանագրել, չկա նման ոլորտ, սկսած կրթականից, որ խաբում են, թե աշխատավարձ են բարձրացրել ու դա չկա, վերջացրած`գյուղատնտեսականով`հըլը հարցրեք մեր երկրում քանի ընտանիք է էս ամառ ծիրան կերել, ով է տեսել էներգիա արտահանող երկիրը էներգիայի վարձ բարձրացնի, ով է տեսել բժշկին գլխին գլխավորը հախ դնի,ով է տեսել,որ բուհի ղեկավարին դիմում գրես ու պատասխան չստանաս, որովհետև դա իրա շահերից չի բխում, ով է տեսել պահակը դառանա բանկի կառավարիչ, որովհետև մինիստր հոպար ունի-էլի գրեմ , թե հերիք է ? նախկինում քննադատում էի արտագաղթողներին, հիմի հասկանում ու եթե հնար ունենամ , կգնամ, իսկ դուք երևի չեք գնում, որովհետև կամ հնար չունեք, կամ որևէ կերպ կապված եք այս թայֆայի հետ, կամ նույն թերթերի մեծ մասը մեր երկրի, արդյուք ճիշտ են գրում? չէ, գրում ըստ իրենց համար վերևից ձևավորված օրակարգի, չկա վերլուծական միտք, չկա քաղաքացիական դիրքորոշում, չկա մտավորկանի միտք, ինչի մասին եք խոսում, չկա իրականության ադեկվատ ռեակցիա, եթե դա թույլ է տրվում անել, արվում է, եթե ոչ`ոչ:

    • ԴԱՎԻԹ says:

      Ճիշտ ես ասում Սարգիս ջան ու եթե դուխ ունի թող պատասխանի ետ “գխավոր խմբագիրը”

    • ԱՐՄԵՆ says:

      Ձեր գածների ամենաքիչը 80% սխալ է, պարզապես այնքան թույլ եք գրել ու սխալ հիմնավորել, որ անիմաստ է ժամանակ կորցնել ու մեկ առ մեկ պատասխանել:
      Ծիրան չեն ուտում, սակայն մեքենաները բավականին թանկարժեք իրար վրայով էլ արդեն չեն կարողանում անցնել:
      Կամ ինչ իրավունքով եք չգնացողներին կամ չքոչողներին կապում ձեր բառով ասած թայֆայի հետ:
      Որ ունենք լիքը խնդիրներ այդպես է, սակայն դրանք ամենուրեք են: Հայաստանում հավաքարար չենք ուզում աշխատել շատերս, իսկ ամերիկայում երազում ենք:
      Սակայն ամենավատն այն է, որ դուք չեք տեսնում փոփոխությունները շատ ու շատ ոլորտներում, հետևաբար ձեզ ինչ-որ բան ցույց տալը անիմաստ է: Ցավոք:

  3. Զավեն says:

    Կարծում եմ այս հոդվածը վերջն ա դեմագոգիայի,վերցնել մի ինչ-որ դերասանի պատմություն,որը ուզում է արտագաղթել, ինչ է թե իրեն տուգանել են,ու դա դարձնել դրոշակ, իբր բոլոր արտադաղթոները հենց այդ դերասանի նման անհեթեթ պատմություններից են վիրավորված և արտագաղթում են:Ինձ թվում է նման,պատմությունները դա իշխանությունների հնարած պատմություններն են,որ տեսեք թե մեր քաղաքացիները նեղանում են մեր իշխանություններից, միայն թե այն պատճառով,որ իրենց տուգանել են խմած և առանց վարորդական իրավունքների սկուտեր քշելու համար:Իսկ որոշ լրատվամիջոցներ միանգամից այս հանգամանքը ամբողջ աշխարհով մեկ սկսում են տարածել:Նախ և առաջ մենք վիրավորված չենք,երկրորդը,մենք շանտաժ չենք անում,երրորդը` շանտաժի փայլուն մասնագետը,նա է ով ասում է,ով ինձ վիրավորի ես կնեղանամ,կջնջեմ իմ կոմենթը,ջնջում ես ջնջի,երրորդ`փոխանցեք Ձեր ընկերոջը,որ մենք հիասթափված չենք,այսինքն երբեք հիացած չենք եղել,որ մի հատ էլ սթափվենք, չորրորդ` Բեթհովենը, հենց նոր գուգլով ստուգեցի, եղել է կոմպոզիտոր և ոչ թե քաղաքական գործիչ կամ զինվոր,որ նրանից պահանջվի լինել ազնիվ կամ խրոխտ:Եթե Դուք հիացած լինեիք,Բեթհովենի քաջությամբ,միգուցե և սթափվեիք երբ իմանաիք,որ նա վախկոտ և ստոր անձնավորություն է եղել;հինգերրորդ`մենք սիրում ենք ճանապարհորդել և մեծացնել մեր մտահորիզոնը,այդ իսկ պատճառով չենք նստում Հայաստանում և գրում իշխանությանը հաճելի հոդվածներ:Հաջողություն Ձեզ, պարոն Աբրահամյան:

  4. Ruben says:

    Անհրաժեշտ է ազգայնացնել սփյուռքի նախարարությունը եւ առաքելական եկեղեցին: Եթե ոչ, ապա վերանվանել «մասնավոր մշակույթային կենտրոններ» (ՄՄԿ):
    Սահմանադրության կողքը դնել Ազգի Կանոնադրությունը:
    Հաշվի առնելով, որ գաղթօջախներում գրանցված անդամները, օտար երկրների քաղաքացիներ են, ՀՀ ներգաղթելու դեպքում, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, տալ (ապահովել) նույնատիպ (նույնպիսի) հնարավորություններ ինչպիսիք են իրենց երկրներում:

  5. Արսեն says:

    Եվ նորից 25…)))..
    Ւնչ կապ ունի «հիանալը» և «հիասթափվելը»? Ձեր սիրուհով հիացեք, կամ սիուհուց՝ հիասթափվեք…
    Խելքը գլխին մարդը՝ ոչ հիանում է, ոչ հիասթափվում… տեղեկանում է, համեմատում, գնահատում իր հնարավորությունները, կազմում ծրագիր, հաշվարկում հետևանքները և որոշում ընդունում։
    Եվ այդ ամեն ինչը՝ բացառապես ռացինալ հողի վրա։ Բերել էլի զգացմունքներ եք խառնել…)))..
    Դե, պարզ է, զգացմունքից բացի էլ ինչ ունեք վաձառելու?
    Ընդհամենը համեմատում ես, Հայաստանի համապատասխան պարամետրերը այն երկրի համապատասխան պարամետրերի հետ, որտեղ ուզում ես գնալ… եթե Հայաստանը պարտվում է, դու էլ քո վրա վստահ ես, որ նոր տեղում կկարողանաս աշխատանք գտնել՝ վեր ես կենում և հավաքում ճամպրուկդ։
    Հայաստանը չի գնահատում իր մարդկային ռեսուրսը… հեչ էլ գնահատի.. Դու քեզ գնահատում ես ավելին, քան պետությունը որտեղ ապրում ես, (այսինքն գնի մասին համաձայնության չեք գալիս..))..) և դու որակյալ ապրանք ես? Այլ գնորդ՝ կգտնես…
    Իսկ սպառնալ, որ կգնամ՝ իրոք պետք չի։ Իրականում դա սպառնալիք չի, դա հուսահատ փորձ է երկրին բանակցության հրավիրելու՝ ձեր չգնալու պայմանների վերաբերյալ։ Չեք տեսնում, որ բանակցող չեն?..)))..
    Բանակցող լինեին ես կբանակցեի…)))…

    • Արսեն says:

      Ւսկ Ա. Աբրահամյանի «երբեքին» մի խաբնվեք։ Ւնքը իր հաշվարկը արել է, (ես էլ արել), և իր համար՝ աշխարհում էլ որտեղ ես կարող եմ ժուռնալիստ լինել? Հարցի պատասխանն է՝ «ոչ մի տեղ»։ Հետևաբար, իր համար ես երբ «պետք է արդյոք փոխեմ իմ բնակության երկիրը?»՝ հարցի պատասխանն է ՝«երբեք»։ (Մեկ Ա. Աբրահամյանը կփոխի իր բնակության երկիրը, մեկ էլ Գալուստ Սահակյանը ..))).. )։

      Ւմիջայլոց. Մենք մի անգամ Ա. Աբրահամյանի խնդրել էինք չօգագործել «արտագաղթ, ներգաղք, գաղթական, օտարության մեջ, ախպար, սփյուռք, հայրենիք, հայրենիքում.. ևն՝» բառերը… դեռ չի կարողանում… այսպիսով սեպ խրելով, Հայաստանի աշխարհագրական տարածքից տարբեր ժամանակներում և տարբեր պատճառներով հեռացած մարդկանց միջև… Վոլինկինի ականջը կանչի..)))..

    • Արսեն says:

      Նախավերջին տողում պետք է լիներ … տարբեր պատճառներով հեռացած և դեռ Հայաստանից չհեռացած մարդկանց միջև…

  6. ԴԱՎԻԹ says:

    Ետ լկտիության վոր ստադիան ենք արդեն հասել այլևս հասկանալի չի : Գոնե ասենք վոր մի արտագաղթեք լավ կլինի , միքիչ հույս տանք , ընդհակառակը ասում ենք գնում եք ջանդամին գնացեք ՀԱ ? Թե չե ես մեր ժողովուրդը գլուխը վոր մի քարին տա վոր իր օրվա հացը առնի, Կամ ինչ մի աստղ պետքա իչացներ երկնքից վոր միքիչ լավ ապրի ու իրեն մարդ զգա ? Իսկ դու վոր թերթի խմբագիր ես դառե ինչ մի օգուտ ես տալիս ես երկրին ու իչ բարոյական իրուվունք ունես վոր բոլորին հրապարակորեն անպատվում ես?

  7. ԴԱՎԻԹ says:

    Այ քեզ պետքա հեռաչնել ետ զբաղեցրածտ տեղից, հայրենիքի դավաճան համարել և վտարել երկրից: Հավանաբար ետ ժամանակ ինչ վոր մի բան կարողա հասկանաս:

  8. AP says:

    Իսկ ինչ խորհուրդ կտաք էն երիտասարդին,որ հայրենիքին պարտքը(ծառայություն) տալուց հետո,վերադառնալով հարազատ գյուղ,քաղաք թե գյուղաքաղաք ,գիտակցում ա,որ քանի որ ինքը զրկված ա էն առավելություններից,ինչպիսիք են՝լավ հոպար,քեռի,աներ ունենալը,իր IQ–ն ձի ձգի «գեներալների» սանդղակի հետ,ու դժվար թե հայրենի պետությունը կօգնի մի արհեստ,հունար ձեռք բերել,որի միջոցով հնարավոր կլինի արժանավայել ապրել իր սիրած հայրենիքում։Կլինի մեկը,որ մի խոհեմ«ճանապարհաին քարտեզ» գծի էդ ջահելի համար։

  9. Արսեն says:

    Առաջարկում եմ էրուդիցիայի թեստ..)))..
    «Նորմալ մարդու» սահմանում՝ գոյություն չունի։ Դա ընդհամենը ստատիստիկական չափման միավոր է։ Ըստ «սահմանման», ցանկացած դիտարկվող պարամետրով՝ «նորմալ» են մարդկանց 50%-ը։
    Հարց. եթե ինչ-որ պարամետրվ մարդկանց դասակարգենք «նորմալների» և «աննորմալների», հետո ոչնչացնենք բոլոր «աննորմալներին» և նորից կատարենք «նորմալների» և «աննորմալների» հաշվարկը՝ քանի տոկոս «աննորմալ» կունենանք?..)))..

      • Արսեն says:

        Ուշադիր, նորից կարդա «նորմալ» մարդու սահմանումը..))).. 50% «աննորմալներին ոչնչացնելուց «աննորմալության» սահմանում չի փոխվում..))).. Մնում է ուղիղ 50%..)))..
        Եթե ես քեզ ասեմ որ հասարակությունը գործում է նույն սկզբունքով, շատ կզարմանաս?..)))..
        Հարց 2.
        2018 քվականին Հայաստանը ցանկանում է լքել բնակչության 40%-ը։ 2 հաջորդ տարվա ընթացքում երկրում ոչինչ չի փոխվում։ 2 տարվա ընթացքում լքել ցանկացողների 50%-ը լքում է երկիրը։
        Հարց։ Բնակչության որ տոկոսն է ցանկանում լքել երկիրը 2020 թվականին?

    • Ruben says:

      Չափանիշներ՝ արի ( զինվոր՝ հայրենասեր), վախկոտ ( դասալիք՝ փախստական):
      Ամեն մարդ ունի իր չափանիշները, իսկ նա ով չունի, պարզապես վանդակի (անիվի) միջի սկյուռիկ է:

      • Արսեն says:

        …))).. Հարց 3։ եթե բնակչության 34%-ը աղքատ է, և մենք բոլոր աղքատներին երկրից արտաքսենք… ոչինչ չփոխելով… Քանի տոկոս կլինի աղքատությունը 3 ամիս հետո?…)))..

        • Ruben says:

          Քարերի Երկրում ( ժայռերի, քարերի վրա) ապրող մարդը երբ տուն է կառուցում բամբուկից՝ նշանակում է հարուստ է, բայց հիմար, իսկ աղքատը՝ կամ ծույլ է կամ հիմար, կամ էլ քոչվոր:
          Թախտին նստած, բախտին սպասողները թող կվարտետի հետ քոչեն: Քանակը որակ չի:
          Արարողն է տեր տիրականը:

  10. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Մոդերատորները հարցնում են` հրապարակե՞ենք ձեր հասցեին անձնական հարձականումներ պարունակող գրառումները: Ես պատասխանում եմ` այո, որովհետեւ իմ համար ավելի վիրավորական կլիներ անտարբերությունը: Իսկ եթե մարդիկ ժամանակ են գտնում ինձ «քլնգելու», ուրեմն նրանք անտարբեր չեն: Աստված նրանց հաջողություն տա:

    • Արսեն says:

      Եթե մոդերատորները (և դուք) այդտեղ անձնական վիրավորանք եք տեսնում, ուրեմն չեն համապատասխանում «վիրավորանք» հասկացողության մեր չափանիշները։

    • ԴԱՎԻԹ says:

      Դե ուրիշ պատասխանի սպասելն եր անիմաստ եր: Քանի վոր պատասխան չկա ներեղություն խնդրելուց բացի

  11. Արսեն says:

    Եթե ոչ մեկը ին թեսթի հարցին չպատասխանի… շարունակությունը չեք իմանա…)))..

  12. Արսեն says:

    Սիրելիներս, Ա. Աբրահամյանը կարողացավ խոսակցությունը տեղափոխել էմոցիոնալ դաշտ։ Այնտեղ դուք «հայրենասերներին» կպարտվեք.. որովհետև «հայրենասերի» հիմնական ապրանքը «էմոցիա»ն է, նա դրանից վաճառում է տոննաներով..))).. Թողեք բանակցությունը իմ վրա, ես բանակցոելու մեծ փորձ ունեմ..))..

  13. Արսեն says:

    Շնորհակալ եմ՝ վստահության համար.
    Հարց Ա. Աբրահամյանին.
    Ընդունում եք, որ այն մարդու համար, որը հուսահատված պատրաստվում է լքել երկիրը, «թե չէ ես, էս երկրից կգնամը», որոշ դեպքերում, ոչ թե սպառնալիք է՝ այլ բանակցության հուսահատ առաջարկ, և այդ դեպքում ձեր, «Գնում եք, գնացեք-ը» պարունակում է վիրավորավանքի և արհամարհանքի էլեմենտներ հուսահատության մեջ գտնվող, հետևաբար՝ օգնության կարիք ունեցող մարդու նկատմամբ?

    • Արսեն says:

      Ւմ կարծիքով հարցը ձևակերպված է մաքսւմալ կոռեկտ։ Տեսնես Ա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ինչու ՀԱՐՑՒՆ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ?
      Կոռեկտ ձևակերպված հարցերին պատասխանելը ձեր համար դժվարոթյուն է ներկայացնում?

      • Հարգելի Արսեն: Արամ Աբրահամյանը բազմազբաղ լրագրող է, եւ ողջ օրը չի անցկացնում հետեւելով մեկնաբանություններին: Դա մեր՝ թողարկիչ-խմբագիրների պարտականությունն է: Երբ ազատ լինի, հուսով եմ՝ կանդրադառնա Ձեր մեկնաբանություններին:

        • Արսեն says:

          Կարելի ձեր ասածը ընդունել խոստում՝ տրված Ա. Աբրահամյանի անունից?

        • Արսեն says:

          Կարելի է..

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Ես ո՞ր հարցին պետք է պատասխանեի, Աննա ջան: Որ ինձ որպես ազգի դավաճան պետք է վռնդե՞լ Հայաստանից: Պատասխանում եմ` համաձայն չեմ, պետք է միանգամից գնդակահարել:

          • Արսեն says:

            Հարցը, որին պետք է պատասխանեիք.
            Ընդունում եք, որ այն մարդու համար, որը հուսահատված պատրաստվում է լքել երկիրը, «թե չէ ես, էս երկրից կգնամը», որոշ դեպքերում, ոչ թե սպառնալիք է՝ այլ բանակցության հուսահատ առաջարկ, և այդ դեպքում ձեր, «Գնում եք, գնացեք-ը» պարունակում է վիրավորավանքի և արհամարհանքի էլեմենտներ հուսահատության մեջ գտնվող, հետևաբար՝ օգնության կարիք ունեցող մարդու նկատմամբ?

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Ոչ, չեմ ընդունում:

          • Արսեն says:

            Որ մասը չեք ընդունում? Որ, «ես գնում եմը»՝ որոշ դեպքերում բանակցությունների հուսահատ առաջարկ է, թե որ «Գնում եք գնացեքը» վիրավորանքի և արհամարհանքի էլեմենտներ է պարունակում?

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Ոչ մեկը, ոչ էլ մյուսը:

          • Արսեն says:

            Ըստ ձեզ, բոլոր մարդիկ որ պատրաստվում են լքել ՀՀ-ն և այդ մասին բարձրաձայն ասում են արժանի չեն լսվելու, քանի որ շանտաժ են անում, նրանց հետ քննարկելու և այլ (ավելի լավ) պայմաններ առաջարկելու անհրաժեշտություն չկա, և «Գնում ես, Գնա»-ն (այսինքն՝ դու ինձ այլևս պետք չես) արժանի վերաբերմունք է։ Ճիշտ եմ հասկացել?

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Հարցերի հաջորդ խմբաքանակին, բայց ոչ ավելի քան 3 հարցի, կպատասխանեմ վաղը` ժամը 23.00-24.00-ի արանքում:

          • Արսեն says:

            Եղավ, բայց «սատանան դետալների մեջ է», և եթե մարդիկ իրար չեն հասկասնում, բայց ցանկություն ունեն հասկանալու, հարցերը և պատասխանները լինում են 3-ից շատ ավելի մեծ թվով, կխնդրեի հաշվի առնել։

          • Արսեն says:

            Նախորդ «խմբաքանակից» հետաձգված (տեղափոխված) ՀԱՐՑ. (Պատասխանը՝ ըստ նախնական պայմանավորվածության ակընկալվում է 06.07.2014 ժամը 23.00-24.00 սահմաններում՝ Երևանի ժամանակով)։
            Ըստ ձեզ, բոլոր մարդիկ որ պատրաստվում են լքել ՀՀ-ն և այդ մասին բարձրաձայն ասում են՝ արժանի չեն լսվելու, քանի որ շանտաժ են անում, նրանց հետ քննարկելու և այլ (ավելի լավ) պայմաններ առաջարկելու անհրաժեշտություն չկա, և «Գնում ես, Գնա»-ն (այսինքն՝ դու ինձ այլևս պետք չես) արժանի վերաբերմունք է։ Ճիշտ եմ հասկացել?

          • Դավիթ says:

            Եթե “ազգի դավաճան” կամ “վռնդել Հայաստանից” բառակապակցություններից անհանգստացած եք կամ համաձայն չեք, կարող եմ մտքերս ձևակերպել ուրիշ ձև <> իսկ նման մարդկանց հետ ինչպես վարվել ինքներտ որոշեք:

  14. Hakob says:

    եթե-ների շղթան բավականին շատ է:
    սակայն մի “եթե” ես կասցեագրեմ հենց “Առավոտ”-ին:
    թարգեք հայ ժողովրդին , լինի սփյուռքում, թե Հայաստանում թունավորել ապատիայով, պեսիմիզմով, նեգատիվիզմով:
    ցույց տվեք այն լավը, որ կա մեր Հայրենիքում: այդ լավը շատ-շատ է, ու ամեն քայլափոխին:

    հերիք է մոծակից փիղ սարքեք ու չարաբանեք:
    Դուք եթե, /նորից “եթե”… / սիրում եք ձեր երեխաներից, ապա մի ապականեք ամեն ինչ, օգտվեք ձեզ ընձեռնված միջոցներից, ու թույն ու սարսափ տարածելուց հրաժարվեք:
    ձեր երեխաները ու թոռները վաղը դա ձեզ չեն ներելու:

  15. Avag says:

    Վաղուց այսքան չէի ծիծաղել,իրոք լուրջ հումոր էր ողջ ֆորումը…..ես,հայրենիք,գնացի,չգնացի,ով իրավունք ունի ով ոչ…………………ես այստեղ ուղղակի մի դրվագ պատմեմ հավանաբար պարոն Աբրահամյանը կհիշի թեման,ուրեմն տարիներ առաջ,իսկ ավելի կոնկրետ 2008-ի ընտրություններին հաջորդած անկարգություններից հետո,արտասահմանյան հայտնի պարբերականներից մեկը(չեմ ցանկանում նշել կոնտրետ որը) անդրադարձել էր Հայաստանում տեղի ունեցածին և հոդվածի հեղինակը բավական զարմացած մոտովորապես այպես էր արտահայտվում՝այնտեղ հեռավոր կովկասում,սասերի արանքում գտնվող փոքրիկ երկրում էլ փաստորեն մարդիկ պատրաստ են պայքարել և զոհեր տալ հանուն ժողովրդավարակ արժեքների…………ողջ հոդվածը գրեթե նույն տոնով էր շարունակվում և ասեմ ավելին հեղինակի մոտ ոչ մի միտում չկար վիրավորելու ոչ Հայաստան աշխարհին ոչ էլ հայ ազգին,ուղղակի հեռվից և մեծ երկրից իրոք դա այդպես է երևում,զուր մի տաքացեք բարեկամներ առնձնապես մեծ նշանակություն չունի թե որտ և երբ եք գնացել ու գնալով ինչ իրավունքներ եք պահպանել և որոնք կորցրել։

    • Արսեն says:

      ..)))… Իմ համար իհարկե չունի, արդեն վաղուց Ֆրանսիայի քաղաքացի եմ, և չեմ կարծում, որ իմ կյանքի ընթացքում, Ֆրանսիայի և Հայաստանի համեմատությունը կարող է հանկարծ, մի պահ, Հայաստանի օգտին լինել։ Բայց ես շատ կուզենայի, որ Հայաստանը լիներ ավելի բաց և անկաշկանդ մարդկանց երկիր (մի հարցրու թե ինչու..))).. ), իսկ նման «դաստիրակչական» հոդվածները, իմ կարծիքով, դրան խանգարում են։ Մի հատ «Իրավունք» թերթ կա՝, գիշեր ցերեկ մարդկանց կոմպլեքսավորելով է զբաղված, «Առավոտի» մասին մասին ես մի քիչ ավելի լավ կարծիք ունեմ… Բայց հետց տեսնեմ, որ նույնն է՝ ձեռ կքաշեմ…)))..

      • Avag says:

        Հարգելի Արսեն թույլ տուր մի փոքր պարզաբանեմ սույն հոդվածի հետ կապված իրավիճակը։Իհարկե այս հոդվածը չի կրում դաստիրակչական բնույթ և չի էլ կարող կրել,ուղղակի հարգարժան խմբագիրը ժամանակին և գուցե և այժմ ՀՀՇ-ական էր և այստեղ խոսքն իհարկե կուսակցական պատկանելիության մասին չէ այլ գաղափարական համոզմունքների։Ինչպես հայտնի է Հայաթափության հիմնական պատճառը հենց այդ կուսակցությունն է և այդ կուսակցության իրականացրած քաղաքականությունը,հետևաբար և հարգարժան խմբագիրը և ՀՀՇ-ի մյուս քաղտեխնոլոգները առիթը բաց չեն թողնում այդ երևույթի մեջ այլ իմաստներ տեսնելուն,դա եթե կուզեք յուրովի արադարացման մեթոդ է։Այդ քաղաքական ուժը,եթե հիշում եք ասպարեզ մտավ ԽՍՀՄ-ին քննադատելով և մինչ այժմ էլ այդ կողմից դեռ հնչում են որոշակի խայթոցներ ,միայն թե վիճակագրությունը բոլոր պարամետրերով իրենց դեմ է խոսում,դե բնականաբար նմում է շոշափելի մատերիան փոխարինել աբստրակտ իդեալոգիայով,եթե կուզեք դեմոգոգիայով։ Այսքանը և պեքտ չէ այսպիսի հոդվածներին այդքան ցավոտ արձագանքել և քանի գնա դրանք շատանալու են,քանզի Ռուսատանը գնալով հզորանում է և չի բացառվում,որ նախկին սահմանները որոշակիորեն վերականգնվեն,իսկ այս հանգամանքը լիբերալներին առհասակգցում է տենդի մեջ,հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը,որ այս պահին Ռուսաստանում ավելի շատ հայ է բնակվում քան Հայաստանում։Դե հիմա պատկերացրեք ռուսատյաց իդելոգների վիճակը և զուր մի նյարդայնացեք։

  16. Աբո says:

    Վերջին ժամանակներս այդ արտահայտությունը «ես հիասթափված եմ եւ կգնամ այս երկրից»,հաճախ եմ լսում,բայց մեկը հարցնի ու՞ր ես ուզում գնալ,ումնես պետք:Այն մարդիկ որոնք ինչ վոր մի հնարավորություն ունեցել են,վաղուց հեռացել են և առանց շանտաժի:
    Երևի ինչ որ մեկին թվում է ,թե ինքը Ժիար Դեպարտեի համբավը ունի և այլ երկրում լավ տեղ կտան 🙂
    Մարդիկ հեռանում են տարբեր պայմաներից ելնելով և կասեմ վոր դա միայն Հայաստանի պռոբլեմը չէ,Եվրոպան,ԱՄՆ,ՌՓ ողողված են օտար երկրացիներով,որոնք բարձր աշխատավարձ և կենսամակարդակ են փնտրւոմ,ոմանց դա հաջողվում է,ոմանց ոչ:
    Ասեմ իմ իմացածի մասին՝ մերձբալթյան երկրներում,աշխատավարձի մեկ ժամը 1,5 եվրո է,իսկ Անգլիայում 5 եվրո և այս երկրներից ել մասայաբար գնում են Անգլիա և շատերը վերադառնալու մնպատակ չունեն:
    Այսպիսի ժամանակներ են փորձեք հասկանալ,« на обиженных воду возят»,եղեք ամուռ և մի կոտրվեք:

  17. alfred says:

    Ես չասեցի բոլորն են այդպես: Մարդիկ էլ կան որ արտագաղթելով, իրենց կարծիքով դառնում են սուրբ ու սկսում են համեմատություններ անել Հայաստանի եվ տվյալ երկրի միջեվ,կարծես տվյալ երկիրը որ լավն , է իրենց շնորքն է

  18. Մարդ says:

    Մարդուն դուխ տուր նա կարող է սարեր շուռ տալ ։ Մարդուն նսեմացրու եվ նա իսկի չի ուզենա ապրել։
    Հիասթափությունը մարդու հոգեկան այն էտապն է երբ մարդը դադարում է գնահատել իր հոգեկան արժեքները։ ՈՒղարկել հիասթափված մարդուն սահման պաշտպանելու նշանակում է դիրքերը հանձնել թշնամուն։

    — երբ մարդիկ ասում են` «ես հիասթափվել եմ էս երկրից»:
    >> Երբ մարդը դրա մասին ինքն իր բերանով է ասում եվ ոչ մի բան չի ձեռնարկվում նրան այդ վիճակից հանելու համար ապա հետեվանքները կարող են շատ վատ լինել։
    — «Էս երկրից» հիասթափվելու հաջորդ փուլը նեղանալն է, չարանալը եւ արտագաղթով սպառնալը:
    Այո այդ հիասթափված մարդու հոգու մեջ ամենագնահատելին դառնում է իր հոգու ամենաատելին։
    Հարցը այստեղ ոչ թե հոգևոր բարիքներ տալու մասին է այլ մարդու մեջ իր կորցրած հոգևոր արժեքների վերաարժեքավորման մասին Է։
    —Գնում եք, գնացեք, Աստված ձեզ պահապան, սպառնալս ո՞րն է
    Այո այսպիսի անտարբերությունն է հիասթափված մարդուն հղում էքստրեմ քայլերի.
    —-Իսկ գուցե երբեմն մտածենք, թե ինչ ենք մե՛նք տալիս «էս երկրին»,
    Կապեք ձեր ձեռքերը եվ փորձեք ձվաձեղ պատրաստել ոչինչ չի ստացվի։ Պատճառը այն չե որ դուք ձվաձեղ պատրաստել չգիտեք։

  19. Բռնադատվածի թոռ says:

    Արամ, թանկագինս։
    Թույլ տւր քննադատել այս խմբագրականդ, պատասխան ակնկալելով։
    Ասում ես, թե Հայ Սփյուռքը կազմված է հիասթափված, նեղացած, չարացած և հեռացած մարդկանցից։ Իմա՝ ոչ մի բանի չենք հասել ու հեռացել ենք՝ հայհոյելով պետությունը, երկիրը, ազգը կամ կոնկրետ մի մարդու։ Այսինքն՝ էդ մարդկանցից մի լավ բան, մի բարի ցանկություն, մի օգուտ Հայաստանին մի սպասեք։ Գուցե էդպիսիններն էլ կան, բայց, իմ փորձից ելնելով, կասեմ – որակական փոքրամասնություն են։ Պատմությունն էլ է հաստատում իմ թեզը և ժխտում քոնը։ Հայերիս հոգևոր և ֆինանսական ուժի մի մեծ մասը միշտ Հայաստանից (անկախ տվյալ ժամանակահատվածի սահմաններից) դուրս է եղել և օրհասական պահերին զորավիգ եղել Հայրենիքին։ Անկախության առաջին տարիներին ոչ ոք չէր խոսում տարբեր հայերի (հայաստանցի և այլն) մասին և մենք, Հայերս, օգտագործելով նաև Սփյուռքի մեր նվիրյալների (չեմ ասում, թե ողջ Սփյուռքը մասնակցեց) բազկի և մտավոր ուժը, հաղթեցինք և՛ ռուսական ու ուկրաինական զորքերին, և՛ չեչեն գրոհայիններին, և՛ այլ զիբիլ, որ դուրս եկավ մեր դեմ։
    Դու, երաժշտական կրթությամբ հանդերձ,ստեղծել ես մի լրատվամիջոց, որը վարկանիշ ունի և վստահելի է շատ մարդկանց համար։ Հիմա, օգտագործելով այն, ընդհանրացնում ես ապիկար մի արարածի հոգու ճիչը, ձայն բարբառո զՒնտերնետի, և գիտակցված թե ակամա, նենգափոխում ես «հույսներս մեր վրա պետք է դնենք» թեզը, այն դարձնելով «մենակ Հայաստանում բնակվողներն են լիարժեք հայեր», այսպիսով հեշտացնելով մեր ներքին և արտաքին թշնամիների գործը։ Մի հատ հետաքրքրվեք – էդ ձեր ընկերը անցյալ կամ ներկա որևէ երկրի գործակալ հո չէ՞։ Թե՞ ասելիքդ սխալ եմ հասկացել։ Հ.Գ. Շատ ենք հպարտանում շախմատի հավաքականով և հատկապես Լևոն Արոնյանի անհատակամ վարկանիշով, ում ցուցանիշին ոչ՛ Ռուսաստանի, ոչ՛ Ամերիկայի և ոչ՛ էլ Ւսրայելի ներկայացուցիչ քանի տարի է մոտ էլ չեն գալիս։ Հիացած ենք Տիգրան Համասյանով, ով ինքն իրենով ցույց տվեց, որ հայի հոգու խորքերի երաժշտությունը համաշխարհային է, ու նաև որ աշխարհահռչակ հայ դաշնակահարը անպայման չի արտերկրում (Մոսկվան ներառյալ) սովորի։ Ֆուտբոլիստների ցավը տանեմ, բայց էն երեքը Հայաստանի ֆուտբոլի հետ շատ քիչ կապ ունեն։ Հ.Հ.Գ. Կառլոս Մենսիան ծագումով հոնդուրասցի ամերիկյան կոմիկ է։ Մի օր ասեց «եթե Ամերիկա չգայի, երեևի կլինեի Հոնդուրասի ամենազվարճալի կովկիթը»։ Շատ տպավորվեց։ Գուցե մարդկանց մի մասը գնում է ոչ թե նեղացած, այլ դրսևորվելու հնարավորություն չունենալու վախից՞։­­­­­­

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շատ հեռու եմ այն մտքից, թե Սփյուռքում ապրում են միայն հիասթափվածներն ու նեղացածները։ Իսկ «լիարժեք հայերն ապրում են միայն Հայաստանում» պնդումը պարզապես ռասիստական է։ Խոսքը հոդվածում այն հայաստանցիների մասին է, որոնք պատեհ-անպատեհ չգիտես ում սպառնում են արտագաղթով։

      • Բռնադատվածի թոռ says:

        Այսինքն «հիասթափարանը» հաջող անուն չէ։ Ւսկ գնալով սպառնացողին՝ «Է գնում ես – գնա»։ Շնորհակալություն պատասխանի համար։

      • Արսեն says:

        Ւհարկե..)))..
        Բայց… «Ընկերներիցս մեկն առաջարկել է Սփյուռքն անվանել «հիասթափարան»` հավանաբար, նկատի ունենալով, որ արտերկրում ապրող հայաստանցիները հաճախ են խոսում եւ գրում իրենց հիասթափությունների մասին` դրանք ներկայացնելով որպես արտագաղթելու պատճառ»:…
        Հասկանում եմ… )))… Դա դուք չեք ասել..)))… Դա ասել է «ձեր ընկերը», դուք ինչ մեղք ունեք?..)))..
        Դուք այդպիսի բան երբեք չէիք ասի չէ?..)))..
        «Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու»-ն կիրառելի է այս դեպքում?..)))..
        Թուլ տվեք ենթադրել թե դա «ասելուց» հետո ինչ է տեղի ունեցել…
        Դու հարձակվել եք ձեր ընկերոջ վրա, ապտակել եք նրան, հայհոյել և ասել «Հւմար, ինչպես կարելի է, թեկուզ քո տեսած առանձին դեպքերի հիման վր ընդհանրական եզրակացություն անել մեր հայրենակիցների մասին?»։
        Դու բաժանվել եք, և այլևս իրար հետ չեք հանդիպում…
        Ճիշտ եմ եզրակացնում?…)))…

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Ընգամենը կատակ, բառախաղ՝ հիասթափարան – սթափարան – вытрезвитель. Հարգելի Արսեն, ներեցեք, Ձեզ մնացած երկու հարցերը ես «կորցրել եմ» մեկնաբանությունների հոսքի մեջ: Եթե դրժվար չէ, կրկնեք:

          • Արսեն says:

            Զարմանալի ճշտապահություն է ՀՀ բնակչի կողմից… շնորհավորում եմ։
            Հարցը Ըստ ձեզ, բոլոր մարդիկ որ պատրաստվում են լքել ՀՀ-ն և այդ մասին բարձրաձայն ասում են արժանի չեն լսվելու, քանի որ շանտաժ են անում, նրանց հետ քննարկելու և այլ (ավելի լավ) պայմաններ առաջարկելու անհրաժեշտություն չկա, և «Գնում ես, Գնա»-ն (այսինքն՝ դու ինձ այլևս պետք չես) արժանի վերաբերմունք է։ Ճիշտ եմ հասկացել?
            Բայց մի փոքր խնդրանք… կխնդրեի, որ կարդաք «Սենեքերիմ Արծրունուց մինչև Հայկ Բիանջյան» հոդվածը (Լրագիր) https://www.lragir.am/index/arm/0/comments/view/101385 (եթե արդեն չեք կարդացել) և ասեիք.. Որոնք են ձեր ինչում է նրանց տարբերությունը, որ մեկը ընդունելի է, իսկ ձերը՝ոչ։

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Ոչ, «բոլոր մարդիկ», «արժանի չեն լսվելու», «նրանց հետ քննարկելու և այլ (ավելի լավ) պայմաններ առաջարկելու անհրաժեշտություն չկա», «դու ինձ այլևս պետք չես»՝ այս ձեւակերպումներն իմ տեքստում չկան: Երրորդ հարցը լավ չհասկացա: Դուք հավանե՞լ եք «Լրագրի» հոդվածը: Ես էլ: Դուք հարցնում եք, թե ինչու եք հավանել այդ հոդվածը, իսկ իմը՝ ո՞չ: Չգիտեմ, Դուք ավելի լավ կիմանաք: Բոլոր դեպքերում շնորհակալություն «Առավոտը» կարդալու եւ հրապարակումները քննարկելու համար:

          • Արսեն says:

            Մնացած կես ժամվա մեջ ես հնարավորոթյուն չունեմ վերընթերցելու հոդվածը, և գրելու այն ենթատեքստը, որ ընկալվում է ձեր հոդվածը ընթերցելիս (վաղը կանեմ)։ Ինչպե նաև,նախատեսում եմ մնկարագրել հակառակ պրոցեսը,(երբ մարդը պետք է)։
            Ւնչևէ։
            Եթե Հարցերին այդպես եք նայում՝ դուք իրավունք ունեք գրելու, իսկ ես չկարդալու..))..
            «բոլոր մարդիկ արժանի չեն լսվելու» պնդումը իմ համար շոկային էր։ Այդ դեպքում՝ Որ մարդիկ են արժանի լսվելու, և ինչպես վարվել լսվելու անարժան մարկանց հետ? Ով է որոշում, ում լսել ում ոչ? Բոլոր մարդիկ արժանի են իրենց տված հարցերի պատասխանները ստանալու, թե մի մասը՝ ոչ?

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Խնրում եմ եւս մեկ անգամ կարդալ իմ պատասախանը: Այն բաղկացած է այն ձեւակերպումներից, որոնք Դուք ինձ վերագրում եք: «Ըստ ձեզ, բոլոր մարդիկ որ պատրաստվում են լքել ՀՀ-ն և այդ մասին բարձրաձայն ասում են արժանի չեն լսվելու, քանի որ շանտաժ են անում, նրանց հետ քննարկելու և այլ (ավելի լավ) պայմաններ առաջարկելու անհրաժեշտություն չկա, և «Գնում ես, Գնա»-ն (այսինքն՝ դու ինձ այլևս պետք չես) արժանի վերաբերմունք է։ Ճիշտ եմ հասկացել?», – հարցնում եք Դուք: Ես պատասխանում եմ՝ «բոլոր մարդիկ», «արժանի չեն լսվելու», «նրանց հետ քննարկելու և այլ (ավելի լավ) պայմաններ առաջարկելու անհրաժեշտություն չկա», «դու ինձ այլևս պետք չես», այսինքն՝ այն ձեւակերպումները, որոնք Դուք տվել եք Ձեր հարցում, չկան իմ տեքստում: «Բոլոր մարդիկ արժանի չեն լսվելու»՝ դա անհեթեթ եւ անգրագետ ձեւակերպում է, որը ես, բնականաբար, չեմ գրել:

          • Արսեն says:

            Ուշադիր կարդացի (4 անգամ) կարդացի հոդվածը և բոլոր հարց ու պատասխանները, ստիպված եմ ընդունել, որ ֆորմալ առումով ճիշտ եք..)).. վաղը կփորձեմ՝ ըստ բովանդակության։

  20. Աբո says:

    Այնպիսի տպավորություն է,որ շատերը ուրիշ լրատվամիջոցներից չեն օգտվում:Վերջերս մի դերասան,ռուսերեն ասած «широко известный в узких кругах»,մոտավորապես նման արտահայտություն եր արել «ես հիասթափված եմ եւ կգնամ այս երկրից»,իսկ պարոն Աբրահամյանը այս հոդվածով,շատ կոռեկտ արտահայտել է իր կարծիքը:
    Ես նույն պես ապրում եմ օտար երկրում,բայց հասկանում եմ,որ հոդվածը ինձ չի վերաբերվում և կարք չկա նեղանալու,վիրավորելու,ոնց ասում են «ախպեր քո վրա մի վեկալ 🙂 »

  21. Արթուր Ղազարեան says:

    Պարոն Աբրահամեան,
    Անկեղծ ասած՝ այս յօդուածում արհեստավարժութեան նշոյլ իսկ չեմ տեսնում։ Գրեթէ ամէն տողում լուրջ հակասութիւն եմ տեսնում։ Չհիմնաւորուած, միակողմանի տեսակէտ (ըստ իս)։ Փոքր–ինչ զարմացած եմ։
    Ինչեւէ, հաճելի շաբաթ եմ մաղթում։ Լաւ եղէք,,

  22. Spartak says:

    Թեման վերաբերում է հայրենիքից թռածներին, ու ոմանք ո~նց են կոկորդ պատռելով ուզում արդարանալ:Պարզ ասեք՝ կուշտ ուտել էինք ուզում, լքել ենք հայրենիքը, հարազատների գերեզմանները, մեր մանկության երազանքները…Ավելի տղամարդկային կլինի, թե չէ թեստեր առաջարկելով հայրենիքից թռնելու ոչ մի արդարացում չկա:

  23. Արեգ says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, Դուք ծնվել եք Շուշիում, որը թե Ձեր ծնվելու ժամանակ, թե հիմա չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում: Դուք Ձեզ գաղթած համարո՞ւմ եք: Եթե ոչ, խնդրում եմ հիմնավորեք ու ասեք, թե Ձեր, կամ Ձեր ծնողների կատարած գործողությունը ինչ է կոչվում: Իմ ծնողներն էլ ինձ են տեղափոխել Հայաստանից:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Կներեք, Ջեր հարցը լավ չհասկացա: Ես ծնվել եմ Հայաստանում, 54 տարի ապրում եմ այստեղ, այստեղ մեռնելու եւ թաղվելու եմ: Թե ինչու եմ ես գաղթած՝ չգիտեմ:

  24. Արեգ says:

    Որքան տեղյակ եմ Դուք ծնվել եք Շուշիում: Շուշին եղել է Ադրբեջանի կազմում: Հիմա էլ ասում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում է: Այսինքն Շուշին Հայաստանի Հանրապետության կազմում չէ: Իսկ դուք բնակվում ե Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք եւ ոչ թե Ադրբեջանի Հանրապետության եւ ոչ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես ծնվել է եմ Երեւանում: Բայց Շուշին իմ համար Հայաստան է: Դա ապացուցելու համար մարդիկ արյուն են թափել:

  25. Արեգ says:

    Ես գիտեի, թե Շուշիում եք ծնվել: Կարդացել եմ համենայն դեպս: Շուշին Ձեզ համար է Հայաստան, գուցե նաեւ ինձ համար: Բայց հայ քաղաքական մտքի համար Շուշին Հայաստան չէ, անկախ այն բանից, թե ով եւ ինչքան արյուն է թափել դրա համար: Ցույց տվեք ինձ ժամանակակից գեթ մեկ քարտեզ, որտեղ երեւա, որ Շուշին Հայաստան է:

    • Կարապետ says:

      Արեգ, իսկ Դուք կարո՞ղ եք ցույց տալ գեթ մեկ ժամանակակից քարտեզ, որտեղ Հայաստանը ռուսաստանի գաղութն է։ Ժամանակակից քարտեզները կարող են նկարվել և ջնջվել օրվա մեջ հազարավոր անգամներ 🙂

      • Արեգ says:

        Բայց ո՞վ է ասել, որ Հայաստանը Ռուսասատանի գաղութն է: Դա Ձե՞ր ընկալումն է, թե՞ կա այդպիսի փաստաթուղթ: Շուշին իմ ընկալումների հետ կապ չունի: Դուք ցույց տվեք մի քարտեզ, թեկուզ կիսագրագետ, տնայնագործական, որտեղ Շուշին լինի Հայաստան: Հայ քաղաքական միտքը չունի այդ քաջությունը: Սա է ցավը:

        • Կարապետ says:

          Ծիծաղելի հարց եք տալիս 🙂 Իհարկե փաստաթուղթ չկա: Ինչպես ասում էր Ազատիչը, թղթերով մեր մոտ ամեն ինչ մաքուր է:

          • Արեգ says:

            Բա եթե մաքուր է, էլ ի՞նչ Ռուսաստանի գաղութ: Մնում է, որ գաղությը Ձեր հոգու, մտածելակերպի մեջ է: Իսկ դրան ես ի՞նչ հակադարձեմ: Ինձ համար Հայաստանը գաղութ չէ: Ինչ վերաբերվում է Շուշիին, կամ ընդհանրապես Արցախ աշխարհին, նորից ասեմ, որ ցույց տվեք թեկուզ տնայնագործական, փնթի քարտեզ, որտեղ Արցախի վրա գրված լինի Հայաստան: Իսկ եթե չկա, նշանակում է հայ քաղաքական մտքում էլ դա չկա:

          • Կարապետ says:

            Մնում է, որ գաղությը Ձեր հոգու, մտածելակերպի մեջ է:

            Հումորի լավ զգացում ունեք 🙂 Երևի ռուսամետ եք:
            Թղթերով Հայաստանի տնտեսությունն աճում է երկնիշ ցուցանիշներով: Բայց չգիտես ինչու մարդկանց կենսամակարդակն իջնում է երկնիշ թվերով:
            Կյանքում ամեն ինչ չէ, որ թղթերով է որոշվում: Թղթերից զատ կա իրական կյանք: Ես չգիտեմ Դուք Հայաստանում եք ապրում թե ոչ և որքանով եք տեղյակ այստեղի կյանքից:
            Ինչ վերաբերվում է քարտեզ ցույց տալուն, ես նման քարտեզ չգիտեմ: Բայց դա ինձ առանձնապես չի էլ հետաքրքրում:

          • Արեգ says:

            Սրանով արդեն լրիվ անկապացար, Կարապետ: Երեւում է, որ անուշադիր ես կարդում: Մինչդեռ պատասխանելով Արամ Աբրահամյանին ուղղված իմ գրությանը՝ պիտի որ տեսած լինեիր, որ գրել էի, թե Հայաստանում չեմ բնակվում: Դեռ այնքան ինքնուրույն չեմ, որ ինքս որոշեմ իմ բնակության վայրը, ծնողներս են ինձ հեռացրել Հայաստանից: Ռուսամետ չեմ, ոչ մի օտարաբանամետ էլ չեմ, հայամետ եմ: Իսկ քարտեզ, որտեղ Շուշին Հայաստան է, ես ունեմ, ինքս եմ կազմել, դա իմ մտածելակերպն է, որը ցավոք չունեն այն մարդիկ, ովքեր իշխանություն կամ ֆինանս ունեն: Ի դեպ ես այդպես էլ Արամ Աբրահամյանը չհերքեց, որ ես ապատեղեկացված եմ իր՝ Շուշիում ծնված լինելու մասով: Եթե ոչ ինքը, ապա գոնե իր ծնողները կամ պապերն են Շուշիից: Հետեւավաբար, էլի մնում եմ իմ հարցին, թե ինչպե՞ս է, որ պարոն Աբրահամյանը իրեն գաղթած չի համարում: Իսկ Դուք, Կարապետ, անցաք կենսամակարդակ, երկնիշ թվեր, չգիտեմ ինչ: Որ ի՞նչ:

  26. samvel says:

    Արամ ջան, ուղղակի զարմանում եմ Ձեր անսահման համբերության վրա… ամբողջ ազգով գրաքննադատներ են դարձել ու իրենց հոգու պարտքն են համարում իրենց կիսագրագետ հայերենով մասնակից լինել մի գործի, որից հազարավոր մղոններ հեռու են գտնվում: ետ, վոր, իչացներ, դառե… նման ոսկեղենիկ բառապաշարի տեր մարդիկ են Ձեզ «քլնգում», էնպես որ թեթեւ տարեք, իսկ գրաքննադատների բանակին էլ խորհուրդ եմ տալիս հոդվածը նորից կարդալ, իսկ եթե էլի չօգնեց – թող իրենք էլ թեթեվ տանեն… էդպես էլ է պատահում

  27. Մարդ says:

    Ի տարբերությյուն ձեր ընկերոջ առաջարկում եմ Սփյուռքն անվանել ԳՈՀԱՐԱՆ քանի որ արտերկրում ապրող բոլոր հայերն ել գոհ են արտերկրից։ Իսկ ինչու են ապրում արտերկրում պատասխանը շատ պարզ է որ ապրեն ազատ եվ հեշտ։

  28. Լավատես says:

    Աշխարհում կա ընդամենը երկու երկիր՝ Հայք ու ՍփյուռքաՀայք։ 😉

  29. david says:

    Նախանձում եմ նրանց, ովքեր կարողանում են ազատ լքել այս երկիրն ու հեռանալ:Ես պատանդ եմ, միշտ մի փական դնում են ճանապարհիս ֆաշիզմի զավակները: Չէ, ինչպես տեսնում եմ ես պիտի լինեմ սրանց գերեզմանափորը:Ելք չեն թողել:Ֆաշիզմ, թող հեռանամ, մնալս ավելի վատ կարող է լինել:Չեմ ուզում դժոխքին հավատալով դժոխքի ճանապարհ բռնել:Մի ստիպիր, դու էլ ես մեղք, հավատա:Թող գնամ:Հայրենակիցներիդ պահի, ես քո, դու իմ թշնամին ես:Գուցե ես մեղք եմ քո ճիրաններում, բայց դու ֆաշիզմ, իմ ձեռքով քո գերեզմանը մի փորի:Խորհուրդ եմ տալիս:Հասկացանք համբերատար եմ, բայց ինձ նման թշնամի ունենալ ցանկացողն ամենաքիչը …Ողորմի:

  30. Ara says:

    Հարգելի պարոն Աբրահամյան: Մի անգամ նմանօրինակ մի թեմայի քննարկման ժամանակ Ձեզ խորհուրդ էի տվել մեղմ ասած ուշադրություն չդարձնել “Քլնգողներին”: Հիմա ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Դուք կարծես թե կարիք եք զգում ժամանակ առ ժամանակ նման ոչ կառուցողական, ոչինչ չասող և ի սկզբանե գնահատման չափանիշներ չունեցող երևույթների մասին անիմաստ մեկնաբանություններ կազմակերպելու և մարդկանց հնարավորություն տալու, որ վիրավորանք հասցնեն ուրիշներին, այդ թվում նաև Ձեզ: Խնդրում եմ մոդերատորների համար մշակեք հստակ կանոնակարգ, որպեսզի նույնիսկ Ձեր կարգադրությամբ նմանօրինակ արժեք չներկայացնող մեկնաբանությունները չհրապարակվեն: Հավատացեք, որ շարքային ընթերցողին հետաքրքրում են միայն առողջ և ուսուցողական գաղափարները, իսկ անձնավորված և վիրավորանքով լեցուն մեկնաբանությունները հետաքրքիր չեն:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Արա, ես, այնուամենայնիվ, կողմ եմ, որ մոդերատորները հրապարակեն իմ հասցեին անձնական հարձակումներ պարունակող մեկնաբանությունները: Մարդիկ այդպիսով իրենց ցավն են հայտնում: Իսկ ես նրանց «քլնգոցներից» չեմ հալվի: Մնացած ընթերցողներն էլ, երբ տեսնում են, որ մեկնաբանության ինտոնացիան ագրեսիվ է, կարող են այդ մեկնաբանությունը շրջանցել:

      • դժգոհ says:

        —>>>Խնդրում եմ մոդերատորների համար մշակեք հստակ կանոնակարգ, որպեսզի նույնիսկ Ձեր կարգադրությամբ նմանօրինակ արժեք չներկայացնող մեկնաբանությունները չհրապարակվեն—-<<<< սա ինձ հիշեցրեց կոմերիտմիութիան առաչադրանքը առաչադեմ կոմերիտականին (:

    • Արսեն says:

      Կարճաժամկետ մածողություն է։ «Քլնգողների» չլսելը, նշանակում է, որ դու մտածում ես միայն քո կաղապարների սահմաններում։ Այսինքն քո արժեհամակարգը փոփոխությունների և զարգացման չի ենթարկվի։ «Միակ ճշտի» տեսության կիրառական հետևութոուններից մեկն է։

  31. Ալբերտ says:

    Արամ Աբրահամյան, երբեք մի ասա երբեք: Մանավանդ որ, ձենդ տաք տեղից ա գալիս: Քո նմաններն են ասել՝ երբեք չեմ գնա: Դու ոչ թե հանուն հայրնեիքի ես գրում, այլ հանուն իշխանության: Իշխանությունը գնահատեց երևի:

  32. Ruben says:

    Օտարերկրյա քաղաքացիներ (ռուսաստանցիներ, ֆրանսիացիներ, ամերիկացիներ, աֆրիկացիների եւ այլն), ի՞նչ գործ ունեք այլ պետության ներքին գործերի հետ:

    • Բռնադատվածի թոռ says:

      Բոլոր հարցոերը՝ սահմանադրություն փոխողներին(ամենայն հավանականությամբ, ես էլ եմ կողմ քվեարկել օտար ափերից)։ Հավաքվեք հարևաննելով և դիմեք ձեզ ներկայացնող երեսփոխանին, որ սկսի երկքաղաքացիությունը արգելելու օրենսդրական գործընթացը։

  33. Արսեն says:

    Երեկ երբ գրում էի «Եթե Հարցերին այդպես եք նայում՝ դուք իրավունք ունեք գրելու, իսկ ես

    չկարդալու..))..» մտածում էի, որ հեսա կստանամ պատասխան՝ «Չես կարդում, մի կարդա, Աստված քեզ

    պահապան, սպառնալս ո՞րն է: Ուզում եք ասել՝ եթե իմ ուզածով գրված լինի, կկարդամ?: Իսկ ի՞նչ եք արել,

    թերթի համար որ ձեր ուզածով լինի: Արել եք, ձեր ուժերը չե՞ն պատել: Ուրեմն՝ ուրիշներին մի մեղադրեք, մի

    սպառնացեք եւ մի շանտաժեք ձեր չկարդալով»։
    Եթե ես այդպիսի պատասխան ստանայի, իրավացի կլիներ արդյոք Պարոն Աբրահամյանը? Միանգամայն։
    Որից հետո, ես շննորհակալություն կհայտնեի ուշադրության համար, թերթը կզնջեի ֆավորիտներից և այլևս չէի

    հիշի նրա գոյութան մասին։ (Այդպես արդեն արել եմ «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն», մեկ

    էլ, եթե չեմ սխալվում՝ «7 օր» կայքի հետ, հանգիստ, անձայն, ժպտալով… ոչ իրենց նեղություն տալով,

    ոչ բողոքելով… ընդհամենը՝ իրենց արտադրանքը ինձ պետք չէր)…
    (Չմոռանամ նշել, որ իշխանական և պաշտոնական կայքերը չեմ էլ փնտրել, որ գտնեի, կարայի հետո նոր

    որոշեի՝ պետք են, թե չէ…))).. նախորոք գիտեի, որ այնտեղ աղբից բացի, այլ բան չի

    լինելու…)))..)
    Բայց Ա. Աբրահամյանը այդպես չվարվեց։ Արեց իմ սպասածի հակառակը…
    Ւնչու? … Թերթը իրենն էր, երկիրը՝ ոչ?
    Ւնչու Հայաստանից հեռացող մարդը ստացավ՝ «Գնում ես, գնա»»…
    Ւսկ ես նախ ստացա նախ ՝«Բոլոր դեպքերում շնորհակալություն «Առավոտը» կարդալու եւ հրապարակումները

    քննարկելու համար»:Իսկ հետո քաղաքավարաության սահմաններից դուրս չեկող (որոշ՝ ոչ էական,

    վերապահումներով) պատասխան? Ըստ էության սպառնացել էի, որ թերթը չեմ կարդա… այսինքն՝

    «կարտագաղթեմ» …)))..
    Տարբերությունը միայն ձևի մեջ էր?
    Բանակցություններ վարելու լեզվով, Ա. Աբրահամյանի պատասխանը (ամբողջ պրոցեսը, կատարվում է կոդերի

    և ազդանշնանների միջոցով, ես չեմ գրի ինչպես և որտեղից, բայց կխնդրեի հավատալ, որ դրանից ինչ-որ

    բան հասկանում եմ), նշանակում է «Մենք կքննարկենք ձեր պայմանների քննարկման հնարավորությունը, և դրա

    մասին ձեզ տեղյակ կպահենք»։
    Շնորհակալ եմ, իհարկե… Բայց իմ համար, ինձ հետ բանակցելը կենսական անհրաժեշտություն չէ՝ ընդհամենը

    հաճելի կլիներ, եթե իմ կարծիքից որոշակի էլեմենտներ օգտագործվեին ընդհանուր մթնոլորտի ձևավորման

    համար։ Ես կարող եմ և սպասել, իմ հետ բանակցելը ոչ իմ, ոչ երկրի համար առաջնահերթ անհրաժեշտություն չէ։
    Եթե նորից վեռադառնանք բանակցությունների անալոգիային՝ ես, խորհրդակցական ձայնի իրավունք ունեմ՝

    ազգությանբ հայ լինելու հիմքով, իմ կարծիքը պետք է լսվի, բայց քվեարկությանը մասնակցելու իրավունք

    չունեմ։ Դա կվերականգնվի՝, եթե ես որոշեմ, որ Հայաստանում եմ ապրելու, կամ Հայաստանի քաղաքացիները

    պաշտոնապես ինձ այդ իրավունքը կտան։
    Դա առաջնահերթ անհրաժեշտություն էր այն ժամանակ երբ ես երկիրը փոխելու որոշում ընդունելու պրոցեսում էի։ Այն ժամանակ կարիք ունեի բանակցելու, իմ պայմանները փոփոխելու՝ որպեսզի որոշումը չընդունեմ։ Բայց, այն ժամանակ ինձ ոչ ոք չլսեց։ Ասացին՝ գնում ես, գնա…
    Երկիրը փոխելու որոշումը հեշտերից չէ։ Այնպես չէ, որ մի օր արթնանում ես, տեսնում ես գրասեղանիդ վրա դրված է որոշումը իր հիմնավորումներով, և մնում է միայն, կետ առ կետ, իրագործել…
    Ես ինքս ընդունել եմ այդ որոշումը, ընդ որում՝ ոչ միային հետևանքները ազդելու էին իմ վրա, այլև՝ անմիջականորեն 4 հոգու վրա և միջնորդավորված՝ մի քանի տասնյակ, գուցե և հարյուրավոր մարդկանց վրա։
    Պատասխանատվության չափը պատկերացրիեցիք, պարոն Աբրահամյան? Ոզում եք, որ այդ պրոցեսը անձայն լինի? …)))..
    Ձեր այդ ցանկության համար, ձեզ կհայհոյեն բոլոր այն մարդիկ, որոնք արդեն ընդունել և իրագործել են որոշումը, ինչպես նաև բոլոր այն մարդիկ՝ որոնք որոշում ընդունելու պրոցեսում են…
    Ւնչն էլ արել են, ինչքան ուզում է ֆորմալ առումով ճիշտ լինեք։
    Թե նորից սխալ եմ հասկացել?

  34. Արսեն says:

    Երեկ երբ գրում էի «Եթե Հարցերին այդպես եք նայում՝ դուք իրավունք ունեք գրելու, իսկ ես չկարդալու..))..» մտածում էի, որ հեսա կստանամ պատասխան՝ «Չես կարդում, մի կարդա, Աստված քեզ պահապան, սպառնալս ո՞րն է: Ուզում եք ասել՝ եթե իմ ուզածով գրված լինի, կկարդամ?: Իսկ ի՞նչ եք արել, թերթի համար որ ձեր ուզածով լինի: Արել եք, ձեր ուժերը չե՞ն պատել: Ուրեմն՝ ուրիշներին մի մեղադրեք, մի սպառնացեք եւ մի շանտաժեք ձեր չկարդալով»։
    Եթե ես այդպիսի պատասխան ստանայի, իրավացի կլիներ արդյոք Պարոն Աբրահամյանը? Միանգամայն։
    Որից հետո, ես շնորհակալություն կհայտնեի ուշադրության համար, թերթը կզնջեի ֆավորիտներից և այլևս չէի հիշի նրա գոյութան մասին։ (Այդպես արդեն արել եմ «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն», մեկ էլ, եթե չեմ սխալվում՝ «7 օր» կայքի հետ, հանգիստ, անձայն, ժպտալով… ոչ իրենց նեղություն տալով, ոչ բողոքելով… ընդհամենը՝ իրենց արտադրանքը ինձ պետք չէր)…
    (Չմոռանամ նշել, որ իշխանական և պաշտոնական կայքերը չեմ էլ փնտրել, որ գտնեի, կարայի հետո նոր որոշեի՝ պետք են, թե չէ…))).. նախորոք գիտեի, որ այնտեղ աղբից բացի, այլ բան չի լինելու…)))..)
    Բայց Ա. Աբրահամյանը այդպես չվարվեց։ Արեց իմ սպասածի հակառակը…
    Ւնչու? … Թերթը իրենն էր, երկիրը՝ ոչ?
    Ւնչու Հայաստանից հեռացող մարդը ստացավ՝ «Գնում ես, գնա»»…
    Ւսկ ես նախ ստացա նախ ՝«Բոլոր դեպքերում շնորհակալություն «Առավոտը» կարդալու եւ հրապարակումները քննարկելու համար»: Իսկ հետո քաղաքավարաության սահմաններից դուրս չեկող (որոշ՝ ոչ էական, վերապահումներով) պատասխան? Ըստ էության սպառնացել էի, որ թերթը չեմ կարդա… այսինքն՝ «կարտագաղթեմ» …)))..
    Տարբերությունը միայն ձևի մեջ էր?
    Բանակցություններ վարելու լեզվով, Ա. Աբրահամյանի պատասխանը (ամբողջ պրոցեսը, կատարվում է կոդերի և ազդանշնանների միջոցով, ես չեմ գրի ինչպես և որտեղից, բայց կխնդրեի հավատալ, որ դրանից ինչ-որ բան հասկանում եմ), նշանակում է «Մենք կքննարկենք ձեր պայմանների քննարկման հնարավորությունը, և դրա մասին ձեզ տեղյակ կպահենք»։
    Շնորհակալ եմ, իհարկե… Բայց իմ համար, ինձ հետ բանակցելը կենսական անհրաժեշտություն չէ՝ ընդհամենը հաճելի կլիներ, եթե իմ կարծիքից որոշակի էլեմենտներ օգտագործվեին ընդհանուր մթնոլորտի ձևավորման համար։ Ես կարող եմ և սպասել, իմ հետ բանակցելը ոչ իմ, ոչ երկրի համար առաջնահերթ անհրաժեշտություն չէ։
    Եթե նորից վեռադառնանք բանակցությունների անալոգիային՝ ես, խորհրդակցական ձայնի իրավունք ունեմ՝ ազգությանբ հայ լինելու հիմքով, իմ կարծիքը պետք է լսվի, բայց քվեարկությանը մասնակցելու իրավունք չունեմ։ Դա կվերականգնվի՝, եթե ես որոշեմ, որ Հայաստանում եմ ապրելու, կամ Հայաստանի քաղաքացիները պաշտոնապես ինձ այդ իրավունքը կտան։
    Դա առաջնահերթ անհրաժեշտություն էր այն ժամանակ երբ ես երկիրը փոխելու որոշում ընդունելու պրոցեսում էի։ Այն ժամանակ կարիք ունեի բանակցելու, իմ պայմանները փոփոխելու՝ որպեսզի որոշումը չընդունեմ։ Բայց, այն ժամանակ ինձ ոչ ոք չլսեց։ Ասացին՝ գնում ես, գնա…
    Երկիրը փոխելու որոշումը հեշտերից չէ։ Այնպես չէ, որ մի օր արթնանում ես, տեսնում ես գրասեղանիդ վրա դրված է որոշումը իր հիմնավորումներով, և մնում է միայն, կետ առ կետ, իրագործել…
    Ես ինքս ընդունել եմ այդ որոշումը, ընդ որում՝ ոչ միային հետևանքները ազդելու էին իմ վրա, այլև՝ անմիջականորեն 4 հոգու վրա և միջնորդավորված՝ մի քանի տասնյակ, գուցե և հարյուրավոր մարդկանց վրա։
    Պատասխանատվության չափը պատկերացրիեցիք, պարոն Աբրահամյան? Ոզում եք, որ այդ պրոցեսը անձայն լինի? …)))..
    Ձեր այդ ցանկության համար, ձեզ կհայհոյեն բոլոր այն մարդիկ, որոնք արդեն ընդունել և իրագործել են որոշումը, ինչպես նաև բոլոր այն մարդիկ՝ որոնք որոշում ընդունելու պրոցեսում են…
    Ւնչն էլ արել են, ինչքան ուզում է ֆորմալ առումով ճիշտ լինեք։
    Թե նորից սխալ եմ հասկացել?

  35. Արսեն says:

    33-րդ մեկնաբանությունը, տակի 2 տողով և այս մեկը՝ պետք է ջնջել։ մնում է միայն 34-ը։ Շնորհակալ եմ։

    • Արսեն says:

      Ես չեմ հասանում՝ մոդերատտրնները իմ մեկնաբանությունները չեն կարդում, թե իմ մեկնաբանություննեը դրված են ավտոմատ ընդունման ռեժիմի?…))))…

      • Ընթերցող says:

        կոմենտներդ դրված են ավտոմատ ռեժիմի (շնորհավորում եմ):
        մոդերատորները չգիտեմ ոնց, բայց ես էլ չեմ կարդում (էլի եմ շնորհավորում):

        • Արսեն says:

          Դուք իրավունք ունեք չկարդալու, մոդերատորները՝ոչ, քանի որ մեկնաբանություններ տեղադրելու պայմաններում սահմանափակումներ կան, որոնց իրենք պարտավոր են հետևելու։ Շնորհակալ եմ ուշադրության համար

        • Արսեն says:

          Չմոռանամ նշել, որ մեկնաբանություն հղված էր բացառապես «Ընթերցողին» ..)))…

  36. Մարդ says:

    Եթե մարդը որոշում է փոխել իր ապրելավայրը պատճառներ պետք չե որոնել։ Շանտաժ կլիներ եթե նա ասեր բայց չփոխեր։ հակառակ դեպքում դա շանտաժ չէ այլ որոշում։

  37. Հյուր says:

    Պարոն Աբրահամյան, այսքան մեկնաբանությունները կարդալով ես հասկացա, որ Ձեզ համար ուղղակի հարմար են այս բուռն քննարկումները և ընդունում եմ նաև, որ Ձեր ինքնասիրությունը շոյված է որպես լրագրող: Բայց ցանկանում եմ նշել. Ձեր սիրելի Հայաստանում (ի դեպ մի քանի տարի սրանից առաջ ինձ համար էլ նա շատ սիրելի էր) թանկացումները, անօրինականություններն ու անարդարությունները նորանոր թափ են առնում,այստեղ յուրաքանչյուր երիտասարդ մասնագետ, ով կարող է և ցանկություն ունի իր երկրում ներդրումներ կատարել, հեռանում է հիասթափված, քանի որ վստահ է, որ ինքը չի կարող ինչ-որ բան ավելացնել այս պարագայում: Նման ցավոտ թեմաների շուրջ այսպիսի հոդված գրելը առնվազն անտարբերություն է շրջապատի և Ձեր սիրելի երկրի ապագայի նկատմամբ (հաշվի առնելով իմ դաստիարակությունը այլ որակումներ չեմ տալիս):
    Ես Ձեր մասին ավելի լավ կարծիք ունեի:
    Հ. Գ. Իհարկե հիմա կարող եք մտածել, որ ես շատ միամիտն եմ, երբ մտածում եմ. որ իմ ու իմ նման շատ շատերի կարծիքը Ձեզ համար կարևոր է: Անկեղծ ասած, երևի միամիտ եմ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031