Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ. «Եթե ինձ աչքի տակ են վերցրել վերբովկա անելու, ես հաստատ այդ մարդը չեմ»

Հուլիս 08,2014 14:49

«Դեռ ծանուցագիր չեմ ստացել »,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ նոր զարգացումներ կան իրեն` ԱԱԾ հրավիրելու միջադեպից հետո, այսպես պատասխանեց քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը:

Հիշեցնենք, որ Վաղինակ Շուշանյանը մասնակցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց հունիսի 23-ին եւ հուլիսի 1-ին տեղի ունեցած բողոքի ակցիաներին, որոնք կազմակերպել էին` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով բարձրացնելու որոշմանը: Մեկ օր առաջ Վաղինակ Շուշանյանին «հրավիրել են» ԱԱԾ:

Վաղինակ Շուշանյանը մեզ հետ զրույցում ասաց, թե մինչև չստանա ծանուցագիր, չի գնալու ԱԱԾ, իսկ ԱԱԾ-ից դեռ նորություն չկա: Վաղինակը պատմեց, թե տպավորություն է ստացել, որ ուզում են «իր աչքը վախեցնել», ինչը կապված է «Եթե պետք եղավ, ահաբեկություն էլ կանեմ» իր արտահայտության հետ, որն արել էր բողոքի ակցիայի ժամանակ:

Վաղինակի կարծիքով` ՀՀ ոստիկանները սկսել են «մանկական մտածել»: Նա մանրամասնեց. «Մեր ոստիկանները, մանավանդ ԱԱԾ-ն, չեն կարողանում մարդկանց ճիշտ ձևով հրավիրել իրենց մոտ, դրա համար իրենք են փորձանքի մեջ ընկնում: Մտածում են` ջահել երիտասարդ եմ, ուղեղս ոչ մի բանից չի հասնում, որ ասեն` ԱԱԾ-ից եմ, վախենալու և վազելով` առանց ծանուցագրի գնալու եմ: Բայց չեն մտածում, որ կարող է կրթված, ավելին, իրավաբանական կրթություն ունեցող երիտասարդ լինի և իմանա, որ պետք չէ առանց ծանուցագրի ներկայանալ բաժին»:

Հետաքրքրվեցինք` կարո՞ղ է ԱԱԾ-ից իրեն էլ էին փորձում «վերբովկա անել», ինչպես «Ժառանգության» երիտասարդ անդամին, Վաղինակը պատասխանեց. «Վերջին շրջանում ակտուալ է դարձել վերբովկա անելու հարցը, կարող է նաև դա լինել: Բայց եթե իրենք ինձ աչքի տակ են վերցրել վերբովկա անելու, ես հաստատ այդ մարդը չեմ»:

Վաղինակը պատմեց, որ թաղային տեսուչներն են այցելում իր այն ընկերներին, որոնք ակտիվորեն մասնակցել են բողոքի ակցիաներին: Ըստ Վաղինակի` հետաքրքրականն այն է, որ տարբեր մարդկանց տեսուչները նույն հարցով են այցելում, ասենք գողության հարցով, կամ մեքենան վրաերթ է կատարել, ուզում են պարզել տվյալ անձի մեքենան է, թե`ոչ: Ըստ Վաղինակի` «եթե մեր ոստիկանությունն այսպես աշխատի, ավելի ծանր գործ մեզ վրա կդնեն: Քիչ է, թե պետությանը պիտի ստիպենք նորմալ աշխատել, դեռ ոստիկանությանն էլ: Մեր դարդերը քիչ են, ոստիկանությունն էլ գումարած»:

Վաղինակը չի կարծում, թե իրեն ծանուցագիր հասնի, քանի որ այն հասցեում, որտեղ գրանցված է, չի ապրում, ուստի ծանուցագիրը հետ է գնալու ԱԱԾ: Ըստ Վաղինակի` այդ դեպքում ԱԱԾ-ից իր հետ պիտի որ կրկին փորձեն կապ հաստատել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Պատահաբար էդ հայոց աած- ն չգիտի, թե ո*վքեր, ինչպե*ս և ինչու* են յուրացնում և վաճառում այլոց բնակարանները, որը վերցնում են վարձակալությամբ:Ասում եմ հայոց հզորիկներն են, դա էլ կիմանան:Մի հարց էլ է շատ հոտաքրքրում, պատասխանը չգիտեմ, դե, որովհետև հանճարեղ հայ աած-ական չեմ:Ասալայի և աած-ի մեջ տարբերություններ կա*ն, իսկ նմանություններ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031