Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք ակտիվիստը լո՞ւրջ էր խոսել ահաբեկչություն անելու մասին. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 08,2014 11:54 Share

«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանին երեկ կանչել էին ՀՀ ազգային անվտանգության ծառայություն «զրուցելու» նպատակով։ Շուշանյանը «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեց բոլոր մանրամասները։

…«Կամ ինձ որոշել են վերբովկա» անել, կամ պետք է ասեին, թե փորձում են պարզել արդյոք ես լուրջ եմ խոսել ահաբեկչություն անելու մասին։ Գուցե եւ ասեին, որ զգույշ լինեմ հնչեցրածս արտահայտությունների մեջ»,- պատմեց
Շուշանյանը՝ նկատելով, որ գուցե նաեւ փորձեն սպառնալ իրեն։

Այդուհանդերձ նա համոզմունք հայտնեց, որ չի հաջողվի իրեն վախեցնել, ավելին՝ առանց համապատասխան ծանուցման առկայության ԱԱԾ հրավիրելն ինքնին ապօրինի է։ Անկախ ամեն ինչից նա շարունակելու է պայքարել ու ակտիվորեն մասնակցել նախաձեռնության բոլոր ակցիաներին։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել