Լրահոս
Օրվա լրահոսը

Տասը զոհ և վեց տարի. «Ժամանակ»

Հուլիս 09,2014 10:31

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին տված ասուլիսում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյան-քառյակ համագործակցության հարցին` հայտարարել է, որ ոչինչ չի բացառում:

Սա շատ տարածված պատասխան է իհարկե՝ ես ոչ այո ասացի, և ոչ էլ ասացի ոչ: Սա դիրքորոշման ու սկզբունքների հստակ բացակայության դրսևորում է, որը Հայաստանում ըստ էության ընդունված է շփոթել «ռեալ պոլիտիկի» հետ: Այդպես Հայաստանում բոլորը իմաստուն և բարեհաջող կերպով զբաղվում են «ռեալ պոլիտիկով», որի արդյունքը, սակայն, դառնում է այն, որ ռեալ պետությունը կամաց-կամաց վերածվում է վիրտուալի, ռեալ հասարակությունը կամաց-կամաց վերածվում է վիրտուալի:

Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ էության, քառյակի արդեն երկրորդ կուսակցությունն է, որը չի բացառում, հետևաբար հնարավոր է համարում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը: Սրան ի պատասխան «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը կբերեն ուղիղ այնքան փաստարկներ, ինչքան որ Հովհաննիսյանի ձայներն էին 2013-ի ընտրություններում, որ չի բացառվումը չի նշանակում համագործակցություն:
Սակայն, ըստ էության, այսօր համագործակցություն ասվածը բոլորովին էլ ուղիղ հայտարարությունների կարիք չունի, քանի որ արդեն իսկ չբացառելն էլ այսօր բավական խոսուն է: Եթե 2008 թվականի մարտի 1-ից անցել է վեց տարի և արդեն երկու կուսակցություն չի բացառում նման համագործակցությունը, և երկուսն էլ պաշտոնապես լռում են, ապա կանցնի ևս հինգ-վեց տարի, իսկ միգուցե նաև ավելի քիչ, և արդեն չի բացառվումը կփոխարինվի միանգամայն կոնկրետ և հստակ համագործակցության մասին հայտարարություններով: Այնպես որ, դինամիկան ակնառու է, և Մարտի 1-ի տասը զոհերի ֆոնին վեց տարին, ըստ էության, վեց ակնթարթ է:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031