Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովն ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարին առաջարկել է Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնել նաեւ Տավրիկյան պալատում

Հուլիս 09,2014 11:05

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 8-ին Տավրիկյան պալատում աշխատանքային հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր:

ԱԺ փոխնախագահը ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ զրույցում մասնավորապես նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա իր զրուցակցին տեղեկացրել է մի շարք երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցանմուշների ներկայացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Էդուարդ Շարմազանովն Ալեքսեյ Սերգեեւին առաջարկել է 2015 թվականին Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնել նաեւ Տավրիկյան պալատում, ինչպես նաեւ ցեղասպանությանը նվիրված համաժողով հրավիրել: ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031