Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական բարեփոխումների արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով գիտաժողով ոստիկանության կրթահամալիրում (Տեսանյութ)

Հուլիս 09,2014 11:12

Հուլիսի 2-ին, ՀՀ Սահմանադրության ընդունման 19-րդ տարեդարձի շրջանակներում, ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց «Սահմանադրական բարեփոխումների արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով գիտաժողով:

Գիտաժողովը վարում էր և բացման խոսքով հանդես եկավ կրթահամալիրի ակադեմիայի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ղազարյանը:
Զեկուցումներով հանդես եկան ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը, ՀՀ դատական դեպար¬տամենտի կազմակերպաիրավական վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուստամ Մախմուդյանը, ՀՀ ոստիկանության կրթա¬համալիրի ակադեմիայի պետության և իրավունքի և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանուկ Մուրադյանը և ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Գրիշա Առաքելյանը:
Գիտաժողովի ավարտին մասնակիցներին հանձնվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հուշամեդալներ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031