Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլը

Հուլիս 14,2014 15:18

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

«Արի տուն» 2014թ ծրագրի չորրորդ փուլին մասնակցելու համար Հայրենիք են ժամանել 206 պատանի և երիտասարդ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Բելգիայից, Իսպանիայից, Չեխիայից, Լիբանանից, Սիրիայից, Կիպրոսից, Իսրայելից, Թուրքիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից:
Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը.

«Ողջունելի է, որ որոշել եք ձեր ամառային հանգիստն անցկացնել Մայր Հայրենիքում: Այս երկու շաբաթների ընթացքում կբարեկամանաք և այդ մտերմությունը կշարունակեք նաև հետագայում: Ծրագրի շրջանակներում կայցելեք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Եռաբլուր պանթեոն, պատմական և տեսարժան վայրեր: Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ խորհրդանշական տարելիցը, և մենք ձեզ հետ միասին ենք պայքարելու հանուն պատմական արդարության վերականգնման»: Նախարարը հորդորեց մասնակիցներին խոսել միայն հայերեն և ծրագրի ավարտին հեռանալ Հայրենիք վերադառնալու պայմանով:

Ավանդույթի համաձայն՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ծրագրի մասնակիցներից մեկին՝ Կիպրոսից ժամանած 13-ամյա Ռուբեն Հովհաննիսյանին, հագցրեց «Արի տուն» տարբերանշանով շապիկ և գլխարկ:

Միջոցառման ընթացքում սփյուռքից ժամանած պատանիները հանդես եկան հայրենասիրական ստեղծագործությունների կատարումներով: Ներկաներին իր երգով ողջունեց Շանթ հեռուստաընկերության «X ֆակտոր» հեռուստածրագրի՝ Տյումենի մասնակից Գևորգ Փաշայանը:

Ելույթներով հանդես եկան և հայապահպանությանն ուղղված այս ծրագրի կազմակերպման համար սփյուռքի նախարարությանը շնորհակալություն հայտնեցին սփյուռքից ժամանած պատանիների ծնողները և հյուրընկալ ընտանիքի անդամները:

Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Նախորդ փուլերի նման այս փուլում ևս նախատեսվում է 4-օրյա ճամբարային ծրագիր Ծաղկաձորում:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031