Լրահոս
Օրվա լրահոսը

Այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, հետևողական աշխատանքի արդյունքում հետզհետե կստանան լուծումներ. Տարոն Մարգարյան

Հուլիս 25,2014 16:22

Դավթաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի թիվ 40 գրադարան: Երևանի քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրի շրջանակում գրադարանն ամբողջությամբ վերանորոգվել է: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ շինարարական աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամանակացույցի համաձայն, և այն արդեն այսօր այցելուներին դիմավորում է հարմարավետ պայմաններով: Ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր գրադարաններում: Շնորհակալություն հայտնելով մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ աշխատակիցները նաև նկատել են, որ ընթերցասեր հասարակության համար նոր ու հարմարավետ պայմանների ապահովումից բացի, լուծվում է նաև գրադարաններում առկա գրականության պահպանման կարևոր խնդիրը:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել և հետևել է Դավթաշենի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքին: Կարևորելով ծրագրի իրականացումը՝ դպրոցի տնօրենը նշել է, որ նոր ուսումնական տարում մշակութային օջախն ամբողջովին նորոգված ու հարմարավետ պայմաններով ապահովված իր դռները կբացի շուրջ 950 սաների առջև: Օգտվելով առիթից՝ կրթօջախի տնօրենը նաև դպրոց հաճախող սաների ծնողների շնորհակալությունն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Քաղաքապետն էլ իր հերթին նկատել է, որ վերանորոգումից հետո այս կառույցը ևս լիովին կծառայի մատաղ սերնդի մշակութային կրթություն ստանալու շնորհակալ գործին. «Մենք հայտարարել էինք, որ պետք է կարճ ժամանակահատվածում հիմնանորոգման լուրջ աշխատանքներ իրականացնենք մշակութային հաստատություններում, ինչն էլ այսօր հետզհետե կյանքի է կոչվում: Վստահեցնում եմ բոլոր երևանցիներին, որ այս ծրագրերը լինելու են շարունակական բոլոր վարչական շրջաններում, և այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, հետզհետե կստանան լուծումներ», – շեշտել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031