Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում

Հուլիս 25,2014 16:13

Երևանի քաղաքապետարանի 2014թ. ծրագրերով մայրաքաղաքում շարունակվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Դավթաշեն վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում:

Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է բարեկարգվող բակերի շինհրապարակներ: Ներկայացնելով բակային տարածքներում ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ պատասխանատուները զեկուցել են, որ 2014թ. Դավթաշեն վարչական շրջանում նախատեսվում է կառուցել և բարեկարգել 14750 քմ ընդհանուր մակերեսով 65 բակ: Ծրագրի համաձայն՝ բակային այս տարածքները ևս կդառնան հանգստի յուրօրինակ գոտիներ՝ նստարաններով, զրուցարաններով ու ժամանակակից խաղային ատրակցիոններով: Հարկ է նշել, որ բարեկարգվող բակերն ապահովվում են նաև արտաքին լուսավորությամբ: Բակերի բարեկարգման ծրագիրն իրականացնելու համար բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին` ընդգծելով, որ անհամբերությամբ են սպասում աշխատանքների ավարտին ու բարեկարգ բակ ունենալուն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ խոստացել է բակերի բարեկարգման ավարտից հետո կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց հանդիսավոր բացումը:

007
Բարեկարգման աշխատանքների շրջանակում առանձնակի ուշադրություն է դարձվում նաև կանաչ գոտիների ստեղծմանն ու այդ տարածքները ոռոգման համակարգով ապահովելուն: Բակային տարածքների կանաչապատման արդյունքում ընթացիկ տարում միայն Դավթաշեն վարչական շրջանում կանաչ մակերեսը կավելանա ևս 3800 քմ-ով: Զուգահեռաբար իրականացվում են նաև նկարազարդման աշխատանքներ, որոնք նոր շունչ ու վառ գույներ են հաղորդում բակային տարածքներին:

Քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել վարչական շրջանում ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կատարման ընթացքը, որպեսզի դրանք բոլորն ավարտվեն նախատեսված ժամկետներում:
Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանն անակնկալ այցով եղել է նաև վարչական շրջանի թիվ 58 և 59 մանկապարտեզներում: Քաղաքապետը շրջել է խմբասենյակներով, ծանոթացել փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզների տնօրեններն ու աշխատակիցները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ մանկապարտեզներում իրականացվող հիմնանորոգման ու անհրաժեշտ գույքով ապահովման ծրագրերը լինելու են շարունակական:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031