Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ուղերձը «Առավոտ» օրաթերթի 20-ամյա տարեդարձի առթիվ

Հուլիս 26,2014 11:30

 Լրանում է «ԱՌԱՎՈՏ» օրաթերթի 20-րդ տարեդարձը: Արդի հայ մամուլի համար կարևոր մի տարեթիվ, որն ընդգծում է հայաստանյան հարափոփոխ և անհաստատ մեր ժամանակներում մնայուն մի ձեռքբերում՝ ի դեմս «ԱՌԱՎՈՏԻ»:  Հայաստանյան տպագիր մամուլի համար բարդ ժամանակներում «ԱՌԱՎՈՏԸ» ձևավորվեց ու կայացավ՝ պահպանելով մասնագիտական ձեռքբերումները՝ բազմակարծությունը,  խոսքի  և տեղեկատվության ազատությունը: Լինելով Հայաստանի Հանրապետության վերջին 20 տարիների իրադարձությունների ուղեկիցը և մասնակիցը՝ «ԱՌԱՎՈՏԸ»  դարձավ անկախ Հայաստանի յուրօրինակ կենսագիրը՝ թերթի էջերում պահպանելով մեր երկրի համար բարդ 20 տարիների պատմությունը և այն փոխանցելով հաջորդ սերունդներին:

Քսաներորդ տարեդարձի առիթով շնորհավորելով «ԱՌԱՎՈՏԻ» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին և թերթի խմբագրակազմին՝ «ԱՌԱՎՈՏԻՆ» մաղթում եմ երկարակեցություն, ֆինանսական և մասնագիտական հարաճուն անկախություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ, ընթերցողների աճող թվաքանակ՝ որպես տպագիր մամուլի շարունակականության և  հարատևության  հաստատում:

Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ

 26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031