Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան մտահոգություն է հայտնել Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ

Օգոստոս 02,2014 16:49

Մոսկվան իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում «լարվածության կտրուկ աճի» կապակցությամբ, ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Հայտնում ենք մեր լուրջ մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճի կապակցությամբ, որի հետևանքով էական մարդկային կորուստներ են եղել: Մեր Խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին», – ասված է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության բաժնի փոխտնօրեն Մարիա Զախարովայի հաղորդագրությունում:

Զախարովան նշել է, որ այս դեպքերն իրենք դիտարկում են որպես հրադադարի ռեժիմի և հակամարտությունը քաղաքական միջոցներով կարգավորելու մասին հայտարարությունների լուրջ խախտում: Նա կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ուժի կիրառումից և անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար:

«Մենք այն կարծիքին ենք, որ իրավիճակի հետագա սաստկացումն անընդունելի է», – ասել է նա:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031