Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրադադարի խախտումները նպատակ են հետապնդում խաթարել բանակցային գործընթացը». Էդվարդ Նալբանդյանը՝ Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

Օգոստոս 03,2014 21:43

Ս.թ. օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը և Ալբերտ Վայլերը։

ՀՀ արտգործնախարարը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը, ինչն արտահայտվում է դինամիկ և արդյունավետ քաղաքական երկխոսությամբ, փոխադարձ այցելություններով, այդ թվում` միջխորհրդարանական հարթությունում։ Անդրադարձ կատարվեց միջազգային խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Գերմանիայի պատգամավորների միջև փոխգործակցությանը։

Երկուստեք նշվեց տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության ներուժը լիարժեք օգտագործելու անհրաժեշտությունը։

Քննարկվեցին առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ Կարևորվեց Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմի ջանքերը։ Նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրվող սադրիչ գործողությունները, հրադադարի խախտումները նպատակ են հետապնդում խաթարել բանակցային գործընթացը: Հայաստանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ համատեղ, գործադրելու է անհրաժեշտ քայլերը` սադրիչ գործողությունների կասեցման, իրավիճակի կայունացման, հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով կարգավորելու նպատակով բանակցային գործընթացի շարունակման համար:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031