Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան կարգավորման գործընթացը Հայաստանում դադարեցրել է մնացյալ բոլոր զարգացումները. «Ժամանակ»

Օգոստոս 08,2014 10:18

Առաջիկայում քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը կամ ուշադրության թիվ մեկ առարկան առավելապես մնալու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Փաստն այն է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը Հայաստանում դադարեցրել է մնացյալ բոլոր զարգացումները, դարձել է հասարակական-քաղաքական կյանքի արգելակ։ Ավելին՝ սկսել է արգելակվել անգամ հասարակական-քաղաքական միտքը, որը թե՛ ընդդիմության, թե՛ մարգինալ, թե՛ իշխանական դաշտերում աշխատում է միայն ու միայն ղարաբաղյան կարգավորման գործընթացի ուղղությամբ։

Ասել, թե գործընթացը դրան չարժե՝ իհարկե սխալ կլինի։ Բայց նաեւ մեծ սխալ է գերագնահատել դրա առկա վիճակը, դրա պատճառները եւ հեռանկարները, ու ամբողջ հասարակական-քաղաքական էներգիան եւ ռեսուրսները կամ դրանց զգալի մասը դնել ղարաբաղյան գործընթացի ուղղության վրա։ Վերջին տարիներին տեղի ունեցավ հենց այդ, եւ մենք թերեւս դրա պատճառով է, որ արձանագրեցինք բացարձակապես անպտուղ ժամանակաշրջան։ Որեւէ հարթության վրա հնարավոր չեղավ առաջընթաց կամ ճեղքում արձանագրել։

Բուն պատճառն այն է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական ամբողջ ներուժը կամ ննջում է, կամ եթե արթուն է, ապա միայն ղարաբաղյան գործընթացի համար։ Գործընթացի բուն բովանդակության մասին խոսվել է բավական շատ ու թերեւս դեռ շատ կխոսվի։ Տվյալ պարագայում, սակայն, պետք է փաստել, որ ըստ էության խնդիրը ղարաբաղյան գործընթացի բովանդակությունն էլ չէ։ Լավ է զարգանում այն մեզ համար՝ տվյալ դեպքում կարծես թե բացարձակապես կարեւոր չէ, քանի որ բուն խնդիրը այն է, որ գործընթացը վերջին տարիներին շարունակ կաշկանդել եւ արգելակելել է հասարակական ու պետական մի ամբողջ համակարգ, պետականության մի ամբողջ ընթացք։

Մինչդեռ բանն այն է, որ հենց այդ ընթացքով է պայմանավորված մեզ, այսինքն՝ Հայաստանի համար ղարաբաղյան գործընթացի այս կամ այն զարգացման նպաստավորությունը։ Այսինքն՝ այդ գործընթացում Հայաստանն ինչ որ առարկայական հաջողություններ կամ հաջողությունների հավակնություն ներկայացնելու հնարավորություններ կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ լուծի իր ներքին խնդիրները: Այդ ներքին խնդիրները նույնքան հայտնի են, որքան հայտնի են ղարաբաղյան առկա գործընթացի վտանգները:

Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031