Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «2014-ին բավականին շատ խախտումներ ենք արձանագրել»

Օգոստոս 08,2014 18:39

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) իր 2014 թվականի առաջին կիսամյակի «Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքի» զեկույց արձանագրել է լրագրողների ֆիզիկական բռնության 5 դեպք, ճնշումներ ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ 29 դեպք, տեղեկություններ ստանալու եւ տարածելու խախտման 10 դեպք, այս մասին այսօր` օգոստոսի 8-ին, «Ուրբաթ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքերով` 2013 թվականի նույն ժամանակի հետ համեմատած ֆիզիկական բռնությունների թիվը 1-ով պակասել, ճնշումների թիվը` 5-ով, բայց տեղեկություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման քանակը 4-ով ավելացել է.

«Եթե 2013 թվականի առաջին կիսամյակին մենք արձանագրել ենք խախտումների 46 դեպք, այս տարվա առաջին կիսամյակում` 44, երկու դեպքերի միջեւ նվազում կա, բայց պետք է հաշվի առնել, որ անցած տարի ընտրությունների տարի էր, շատ ավելի լարված տարի էր, երկու ընտրություններ տեղի ունեցան` նախագահական եւ Երեւանի ավագանու, ակտիվիստական շարժումը, կարծես, թե անցած տարի ավելի շատ էր, ավելի ակտիվ էր, քան այս տարի: Այնուամենայնիվ, շատ, թե քիչ հանդարտ համարվող 2014-ին բավականին շատ խախտումներ ենք արձանագրել, եւ դա, իհարկե’, շատ մտահոգիչ է»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031