Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվեց Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպումը

Օգոստոս 10,2014 15:07

ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը Թվիթերի իր էջում  հայտնում է Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպման մասին: «Սկսվեց Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահների եռակողմ հանդիպումը»,- գրել է նա: 

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նախօրեին առանձին հանդիպումներ էին ունեցել ՌԴ նախագահի հետ` քննարկելով երկկողմ համագործակցություններին եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերվող հարցեր:

Երեկ երեկոյան, Սարգսյանն ու Ալիեւն արդեն իսկ ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել` ներկա գտնվելով սամբոյի մրցաշարին: Այսօրվա` եռակողմ հանդիպման թեման լինելու է վերջին շրջանի սահմանային լարված իրավիճակը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    The show must go on. Կեցցե «արդար» ցարը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031