Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ խոսքի եւ այլակարծության դեմ տեռորն ավելի կոշտ դրսեւորումներ է ստանալու. Արման Սաղաթելյան

Մարտ 23,2024 14:12

Յուրաքանչյուր հանձնումից առաջ իշխանությունը ռեպրեսիաների է դիմում. այս կարծիքին է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ էր՝ աջակցելու երեկ ձերբակալված Վազգեն Սաղաթելյանին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նրա բնութագրմամբ, տղաների ձերբակալությունն արդեն հուշում էր, որ ելքը կալանավորումն է լինելու. սա ազատ խոսքի եւ ընդդիմախոսների նկատմամբ իշխանության վերաբերմունքն է: Այս քայլը նաեւ Նարեկին եւ Վազգենին ուղղված չէ, ըստ ԱԺ պատգամավորի, այլ ուղերձ է հասարակությանը՝ վախի մթնոլորտը սաստկացնելու համար, մանավանդ որ իշխանությունն անոնսավորում է Տավուշում գյուղեր հանձնելու մասին:

ԱԺ նախկին պատգամավոր, Վազգեն Սաղաթելյանի եղբայր Արման Սաղաթելյանի համար միանգամայն սպասելի էր եղբոր կալանավորման որոշումը: Նա դա համարում է խայտառակության եւ ամենաթողության դրսեւորում: Գործընթացը, ըստ նրա, բացառապես քաղաքական է: Արման Սաղաթելյանը կարծում է, որ ազատ խոսքի եւ այլակարծության դեմ տեռորն ավելի կոշտ դրսեւորումներ է ստանալու: Միաժամանակ, ժամանակակից աշխարհում եւ տեխնիկական առկա հնարավորությունների պարագայում նա իմաստը չի տեսնում այս կերպ այլախոհների դեմ պայքարելը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել են «Իմնիմնիմի» ծրագրի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը  եւ Վազգեն Սաղաթելյանը: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ տղաները ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Դա խմբակային խուլիգանությունն է: «Իմնիմնիմի» ծրագրի 83-րդ թողարկման մեջ, նրանք Նիկոլ Փաշինյանին հայհոյել են:

Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց երկու ամսով: Երեկ երկու ամսով կալանավորվեց նաեւ Նարեկ Սամսոնյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031