Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծելով սպանված ազատամարտիկի ընտանիքին ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում. 1in.am

Օգոստոս 11,2014 12:30

Վերջերս ծեծելով ազատամարտիկ Վարդան Թումանյանին սպանած Ջունգլի՝ Գևորգ Սարգսյանի քույրը օրերս գնացել է Նոր Նորքի 7-րդ զանգվածի համատիրություն, որտեղ աշխատում է Վարդանի քույրը, և ապրում է նրա ընտանիքը, ու հայտարարել, որ ինքն այնտեղից չի հեռանա, մինչև հաշվեհարդար չտեսնի Վարդանի ընտանիքի անդամների հետ, քանի որ նրանք փորձում են իր եղբորը և մյուս հարազատներին բանտ նստեցնել:

Վարդան Թումանյանի քրոջ՝ տիկին Մարիետայի խոսքերով, նման քայլերը պրովոկացիա են: «Նրանք պրովոկացիա են անում, մտածում են, որ նման քայլերով կարող են մեզ հունից հանել, մենք էլ մի այնպիսի բան անենք, որ ամեն ինչ լրիվ ուրիշ ուղղությամբ գնա, գործը շուռ տան ուրիշ ուղղությամբ, բայց մենք դեռ դիմադրում ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Մարիետան՝ հավելելով, որ գործից դեռ առանձնապես նորություն չկա, նախաքննություն է ընթանում, ընտանիքի անդամներին լրացուցիչ հարցաքննության չեն կանչել, իսկ ծեծին մասնակցած և հետախուզման մեջ գտնվող տղաներից մեկը դեռ հետախուզման մեջ է:

Տիկին Մարիետայի խոսքերով նման պրովոկացիաներ հրահրում է նաև ընտանիքի հայրը՝ իրեն ազատամարտիկ հռչակած Բաբկեն Սարգսյանը: «Դուրս են գալիս, ազատ ման են գալիս, որ մեզ հունից հանեն: Իրեն ազատամարտիկի տեղ է դրել, Երկրապահի անդամ է, բայց նա ոչ մի կռվի չի մասնակցել: Կռվի ժամանակ Ախալքալաքում պանիր է վաճառել, իսկ երբ կռիվը վերջացել է՝ եկել է, կեղծ թղթեր հանել, մարտական ուղի է ներկայացրել ու դարձել Երկրապահի անդամ»:

Տիկին Մարիետան նաև ցավով նշեց, որ պատկան մարմինները, նույն Երկրապահը որևէ ձևով այս օրերին չեն աջակցում Վարդանի ընտանիքին: Առանձին մարտական ընկերներ իրենց օգնությունը ցուցաբերում են, փաստաբան են վարձել, բայց, ընդհանուր առմամբ, քար անտարբերություն է:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031