Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրարային համալսարանը բողոքի ակցիա էր նախաձեռնել՝ ընդդեմ ՕԵԿ-ի (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Օգոստոս 13,2014 12:27

Տարիների պատմություն ունեցող տարածքային վիճաբանությունը ՕԵԿ-ի եւ ագրարային համալսարանի միջեւ, այսօր հերթական դրսեւորումը ստացավ: Ագրարային համալսարանի աշխատակիցները եւ ուսանողները ցույց էին անում իրենց համալսարանի բակում՝ բողոքելով «Օրինաց երկիր» կուսակցության կողմից համալսարանի բակում կառուցվող շինության դեմ: ՕԵԿ-ն իր հերթին մի քանի անգամ հայտարարել է, որ դա ոչ թե համալսարանի տարածքն է, այլ՝ իրենց:

Համալսարանի պրոռեկտորներ Յուրի Մարմարյանը եւ Պարույր Էֆենդյանը պնդում էին, որ ՕԵԿ-ի շինարարությունն ապօրինի է, որեւէ թույլտվություն չկա: Նրանք ասացին, որ դիմել են ՕԵԿ-ին՝ դադարեցնել շինարարությունը՝ մինչեւ դատարանի որոշումը կլինի, սակայն շինարարությունը չի կասեցվել, ընթանում է, այն էլ՝ հիմնականում գիշերները: Ըստ պրոռեկտոր Էֆենդյանի՝ ՕԵԿ-ը տանիքը նորոգելու թույլտվություն ունի, եւ դրա շղարշի տակ ինքնակամ շինարարություն է տանում:

Երբ պարոն Էֆենդյանն ասաց, որ այդ շինարարությունն ապօրինի է, սակայն ՕԵԿ-ը համառորեն իրականացնում է այն, ցուցարարներից մեկը տեղից առաջարկեց՝ քանդել ինքնակամ շինությունը: Պրոռեկտորը ի պատասխան ասաց. «Դո՛ւք ասացիք»:

 

Ի դեպ, ըստ Shamshyan.com-ի, ավելի ուշ ուսանողները փորձել են ապամոնտաժել շինությունը, իսկ ՕԵԿ-ի կողմից տարածք են ժամանել պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանն ու Հովհաննես Մարգարյանը, եւ ոստիկանների միջամտությամբ՝ բախումներ տեղի չեն ունեցել:

Ագրարային համալսարանի աշխատակիցների տեղեկություններով՝ ՕԵԿ-ը կառուցում է դահլիճ՝ Ագրարային համալսարանի լաբորատորիաների վրա: Շինարարությունն ընթանում է գիշերը: Այս տարածքային կռիվը բավականին խճճված է, կառավարությունը այդ տարածքների վերաբերյալ մի որոշում է ընդունել, քաղաքապետարանն՝ այլ, ՕԵԿ-ը իր հիմնավորումներն է բերում, Ագրարային համալսարանն՝ իր… Ներկայումս գործը գտնվում է դատարանում:

PrevPhoto
NextPhoto

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031