Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Հայրապետյան. «Քննիչ Բեսեդինը քննությունը վերածել է մի իսկական առևտրի»

Օգոստոս 13,2014 18:35

Այսօր, առավոտյան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի քաղաքային դատարանում կայացել է մեր հայրենակից հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու նպատակով հրավիրված դատական նիստը: Լևոն Հայրապետյանը վատառողջ լինելու պատճառով անմիջականորեն չի մասնակցել դատական նիստին, և նրա ներկայությունն ապահովվել է կալանավայրից ուղիղ տեսակապի միջոցով:

Հիշեցնենք, որ մեր հայրենակիցն այժմ գտնվում է Մոսկվայի «Մոտրոսկայա տիշինա» կալանավայրի բուժհատվածում:

Նշենք, որ Լևոն Հայրապետյանին սատարելու նպատակով նիստերի դահլիճում են եղել նրա մտերիմները, այդ թվում  Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և ռուս հայտնի ռեժիսոր Մարկ Զախարովն ու հատնի դերասան Ալեքսանդր Շիրվինդը:

Հրավիրված դատական նիստը, սակայն շատ արագ էլ հետաձգվել է, քանի որ նիստի հենց սկզբում հոգեբանական լարվածության արդյունքում կտրուկ վատացել է Լևոն Հայրապետյանի առողջությունը: Մեր հայրենակիցը խնդրել է բժիշկ հրավիրել՝ տեղային ցավազրկման նպատակով: Սակայն տարօրինակն այն է, որ բժշկն այդպես էլ չի բարեհաճել ժամանել: Եվ դատավորը ստիպված է եղել հայտարարել ընդմիջում:

Նիստի մասնակից մեր հայրենակիցներից մեկի փոխանցմամբ, Լևոն Հայրապետյանը միայն հասցրել է մի կարևոր հայտարարություն անել, ասելով, որ քննիչ Բեսեդինը կողմնակալ վերաբերմունք է դրսևորում և քննությունը վերածել է իսկական առևտրի: Հիշյալ քննիչի կողմնակալությունն ի ցույց դնելու և իրավապահին ոչ բնորոշ նրա պահվածքը ներկայացնելու համար Լևոն Հայրապետյանը դատական նիստի ժամանակ բացել է որոշ փակագծեր, ասելով, որ Բեսեդինն իր առաջ դրել է մի թուղթ ու առաջարկել այն ստորագրել, սրա դիմաց խոստանալով՝ արագ կստորագրվի նաև Հայրապետյանի ազատ արձակման փաստաթուղթը:

Տեղեկացնենք, որ դատական հաջորդ նիստը տեղի կունենան օգոստոսի 15-ին՝ ուրբաթ, ժամը 10:00-ին:

 

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031