Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական բեռնատարները առանց թույլտվության մտան Ուկրաինա. «Ազատություն» ռադիոկայան

Օգոստոս 22,2014 16:44

Ռուսաստանի մարդասիրական օգնության բեռնատարները առանց Ուկրաինայի իշխանությունների թույլտվության մտան Ուկրաինա:

«Ռոյթերզը» պնդում է, որ մոտ 7 տասնյակ բեռնատարներ հատել են սահմանը: Նրանց ուղեկցում են ռուսամետ զինյալ անջատականներ: Կարմիր խաչը հրաժարվել է ուղեկցել բեռը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ հարցի արհեստական ձգձգումներն արդեն անտանելի են դառնում:

«Ռուսական կողմը գործելու որոշում է ընդունել: Հումանիտար օգնության մեր ավտոշարասյունը շարժվում է Լուգանսկի ուղղությամբ», – ասել էր նա:

Հրաչ Մելքումյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031