Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Գրիգորյանը եզրափակչի ճանապարհին պարտվեց

Օգոստոս 24,2014 11:58

Չինաստանում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում հայաստանցի 51 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը երկրորդ մենամարտում պարտվեց չինուհի Չան Յուանին:

Ամբողջ մարտի ընթացքում Անուշն ավելի ակտիվ էր, սակայն դա բավական չէր ռինգի տիրոջ, որին որպես կանոն տան պատերն էլ են օգնում, նկատմամբ հաղթանակ տանելու համար:

Մարտից հետո Aravot.am-ը զրուցեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ: «Շատ ափսոս: Իր հնարավորությունների սահմաններում չաշխատեց՝ ոչ մի մաքուր հարված չհասցրեց: Իներցիայով ակտիվ էր, բայց դրա համար հաղթանակ չեն տալիս: Այն Անուշը չէր, ինչ աշխարհի առաջնությունում էր: Խնդիրը, թերեւս, մարտավարության մեջ էր, իսկ հավաքներում մարզումների ժամանակ մոտեցումները փոխել պետք չէր: Թե մարզիկը եւ թե մենք՝  ֆեդերացիան, պետք է հետեւություններ անենք: Իսկ հիմա, Անուշը Թուրքիայի ներկայացուցիչ Ներիման Իստիկի հետ դեռ մեկ մենամարտ ունի երրորդ տեղի համար: Պետք է հավաքվի ու գոնե բրոնզե մեդալով վերադառնա», – ասաց Արթուր Գեւորգյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031