Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու կենտրոնական հրապարակը՝ տաքսիների վճարովի կանգա՞ռ. «Շիրակ կենտրոն» (Ֆոտոռեպորտաժ)

Օգոստոս 28,2014 16:27

Գյումրու կենտրոնական հրապարակը, որին առանձնահատուկ հմայք են հաղորդում եկեղեցիները, վերջին տարիներին փաստացի համարվում է միակ վայրը, որտեղ գյումրեցիները հատկապես երեկոյան և գիշերային ժամերին զբոսնում են: Ցավոք, կենտրոնական հրապարակը մանավանդ ցերեկային ժամերին գերհագեցված է մեքենաներով, հատկապես տաքսիներով. հրապարակի ամբողջ տարածքով մեկ սփռված են տաքսի ծառայությունների վճարովի կանգառներ:

Մինչդեռ կանաչ տարածքների և զբոսայգիների խիստ պահանջ ունեցող քաղաքի բնակչության զբոսնելու միակ վայրը գոնե պետք է զերծ պահվեր վճարովի ավտոկանգառներից: Քաղաքային նախորդ իշխանության օրոք ինչպես Գյումրու ամբողջ կենտրոնական մասի, այնպես էլ հրապարակի մայթեզրերին մոտ տարածքները երկարաժամկետ՝ 99 տարով, վճարովի ավտոկանգառ կազմակերպելու նպատակով վարձակալության են տրվել ինչ-որ կազմակերպության: Մեր ունեցած տեղեկություններով՝ տեղական ներկայիս իշխանությունը առնվազն համայնքի շահերից չբխող այդ պայմանագրերը դատական կարգով լուծարելու գործընթաց է սկսել, ավելին՝ քաղաքապետարանի հայցը բավարարվել է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում:

1759 1745 1766

Այդքանից հետո թվում էր, թե խնդիրը պետք է լուծվեր, սակայն օրերս հայտնի է դարձել, որ քաղաքապետարանի օգտին կայացրած վճիռների դեմ՝ վճարովի կանգառների ծառայություններ մատուցող կազմակերպության բողոքն ընդունվել է վճռաբեկ դատարանի վարույթ: Իսկ այդ փաստը, ինչպես ասում են, «ինչ-որ բան նշանակում է», և դժվար թե գյումրեցիները մոտ ապագայում ևս կարողանան ազատ ու հանգիստ զբոսնել կենտրոնական հրապարակում:

Հ.Գ. Ի դեպ նշենք, որ «Շիրակ կենտրոնը» դեռևս տարիներ առաջ բազմիցս առաջարկել է Գյումրիում բացառել «վճարովի ավտոկանգառներ» երևույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031